ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   17:09 • 26.10.24 Զուրաբիշվիլին չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ նա տեսաուղերձ է հրապարակել Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել մի քանի ընտրատեղամասերում ծեծկռտուքների մասին։ Մասնավորապես, Թբիլիսիի երկու շրջաններում իշխանության համակիրների և ընդդիմախոսների միջև էին ծեծկռտուքներ եղել։
-
Իրադարձային   16:39 • 26.10.24 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը Այսօր՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
-
Քաղաքականություն   15:55 • 26.10.24 Մտահոգված ենք Իսրայելի և Իրանի միջև լարվածության առնչությամբ․ այն տարածաշրջանի կայունության համար իրական վտանգներ է ստեղծում․ ՌԴ ԱԳՆ «Մենք ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի արագ կարգավորումը, որը կբավարարի բոլոր խելամիտ խաղացողների շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - հավելել է Մարիա Զախարովան։
-
Իրադարձային   13:29 • 26.10.24 Երևան-Գյումրի ճանապարհին «Hyundai»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
-
Քաղաքականություն   12:29 • 26.10.24 Այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ. Սուրեն Սարգսյան Թրամփի վարչակազմը մեր ռեգիոնով պասիվ է զբաղվելու, ինչը, մանավանդ Վրաստանում իշխանության հաղթանակի պարագայում էապես բարձրացնելու է ՌԴ հնարավորություններն առավել ակտիվ գործելու վերջին շրջանում ակտիվությունը կորցրած Հարավային Կովկասում
-
Քաղաքականություն   12:23 • 26.10.24 Ընտրողները պետք է շատ պարզ ընտրություն կատարեն՝ քվեարկեն կա՛մ ժողովրդի ու երկրի մասին հոգացողների, կա՛մ դրսից առաջադրանքներ կատարող գործակալների օգտին. Իվանիշվիլի Նրա խոսքով, ընթացիկ ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ որոշ ուժեր Վրաստանում շահագրգռվածություն են հայտնել՝ ներքաշել պատերազմի մեջ։
-
Իրավունք   11:47 • 26.10.24 ՔԿ-ն պարզաբանում է տարածել Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման վերաբերյալ Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները` վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է։