Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան

14:49 • 26.10.24

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտակայքում գտնվող Ակսուի շրջանում՝ օջախի 10 կմ խորությամբ։

Նշվում է, որ շուրջ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։