ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   10:12 • 25.10.24 Բլինկենը և Ֆիդանը քննարկել են Հրվ.Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը. Պետդեպ «Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին», - ասվում է հաղորդագրության մեջ:
-
Քաղաքականություն   10:06 • 25.10.24 Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել գործող իշխանությանը և պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն. Աբրահամյան Մի մասի վերահսկողությունը գործող կառավարչի ներքո է, ոմանք մոլորյալ են, որոշներն էլ շարժվում են այն հույսով, որ իրենց կնկատեն ու քաղաքական գործարք կառաջարկեն:
-
Քաղաքականություն   09:48 • 25.10.24 ԱՄՆ նախագահի թեկնածուների հայտարարությունները կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել մեր շահերի առաջ մղման համար. Սուրեն Սարգսյան Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:
-
Քաղաքականություն   09:35 • 25.10.24 Զուրաբիշվիլին կանխատեսել է, որ ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթելու դեպքում, իրեն կարող են իմփիչմենթ հայտարարել ու ձերբակալել «Միգուցե, ինձ իմփիչմենթի ենթարկեն և բանտ նստեցնեն, եթե դա տեղի ունենա», - պատասխանել է նախագահն այն հարցին, թե ինչ տեղի կունենա ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակից հետո:
-
Մամուլի տեսություն   08:45 • 25.10.24 Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն նշանակել. աղմկահարույց փոփոխություն. «Հրապարակ» Սա նշանակում է, որ Փաշինյանը վստահ չէ, որ կվերընտրվի, ուստի օրենքում նման փոփոխություն է ձեռնարկում, որ, ասենք, ցույցերի կամ սահմանային լարվածության անվան տակ չեղարկի ընտրությունների արդյունքները
-
Սպորտ   08:25 • 25.10.24 Կարծում եմ, որ երկկողմանի շատ դիտարժան խաղ էր. շատ գոհ եմ իմ տղաների կատարած աշխատանքից. Ռուի Մոտա Կարծում եմ՝ առաջին կեսի արդյունքներով 0-1 հաշիվը միանգամայն արդարցված էր, բայց երկրորդ կեսում որոշակի փոփոխություններ կատարեցինք ու սկսեցինք ավելի շատ տիրել նախաձեռնությանը: Կարծում եմ՝ երկրորդ կեսում մենք ավելի լավ տեսք ունեինք:
-
Քաղաքականություն   00:04 • 25.10.24 Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը․ Ալիև «Մեր տարածքով են անցնում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքները։ Այդ տրանսպորտային երթուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում»,- ասել է Ալիևը։
-
Իրադարձային   23:13 • 24.10.24 Ավտովթար՝ Արարատում․ բախվել են «Hyundai»-ն, «Opel»-ն ու «Chery»-ն Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.), «Opel» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2004 թ.) և «Chery» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2004 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
-
Քաղաքականություն   22:34 • 24.10.24 Անթույլատրելի է Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերի ձայները ստանալու համար որոշ ձևակերպումներով անդրադառնալ ՀՀ-ին․ Մեսրոպ Առաքելյան «Հայ-վրացական հարաբերությունները միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա և վստահ եմ, շարունակելու են լինել այդպիսին անկախ ընտրությունների արդյունքներից»,- գրել է նա։