Ներկայումս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա. Գերմանիայի կանցլեր

22:51 • 24.10.24

Պատերազմող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նկատի ունենալով Ուկրաինային։

«Ես կարծում եմ, որ առայժմ կարիք չկա նոր որոշման, որը դուրս կգա այդ որոշման շրջանակներից», - ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը կլինի առաջին կետը։