«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ

09:59 • 25.10.26

Երեկ` հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ «Կանանց գաղութի» հարևանությամբ, «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենային, ապա կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և  «Աբովյան» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։