Կեցցե՛ս Նարե. Փաշինյանը շնորհավորել է «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած մասնակցին

10:11 • 25.10.26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հաղթած Հայաստանի ներկայացուցչին՝ Նարեին։

«Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում։ Կեցցե՛ս Նարե»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ նրա կատարմամբ։

Հիշեցնենք՝ 13-ամյա աղջիկը BOO! երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ:

Նարեի երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։