Մշակույթ
-ից
-ը
16:57 • 04.02.25Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը կարող է դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ երաժշտական գործիքըԱճուրդի տան մասնագետները «Յոահիմ-Մա Ստրադիվարի» ջութակի արժեքը գնահատում են 12-18 միլիոն դոլար։ Այն բոլոր շանսերն ունի գնի առումով գերազանցելու Ստրադիվարիի՝ 2011-ի աճուրդում 15,9 մլն դոլարով վաճառված Lady Blunt ջութակը: Գինեսի ռեկորդների գիրքն այս նմուշը ճանաչել է երբևէ աճուրդում ամենաթանկ վաճառված երաժշտական գործիքը:
16:26 • 04.02.25Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններինԺաննա Անդրեասյանի նշմամբ՝ հանդիպման նպատակն է քննարկել 2025 թվականին իրականացվելիք աշխատանքները, առկա գործընթացներում թանգարաններին ներկայացվող փոփոխություններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ֆինանսական ցուցանիշների հստակեցման, չափելիության, էլեկտրոնային տոմսային համակարգի գործարկման և հաշվետվողականության նոր համակարգին առնչվող հարցեր:
14:29 • 04.02.25Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկումԾրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու գյուղատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոզբոսաշրջության զարգացում՝ տեղական շահառուների մասնակցությամբ՝ ներառյալ ակադեմիական հաստատություններն ու հասարակական կազմակերպությունները։ Ծրագրի մաս են կազմում նաև կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը։
12:05 • 04.02.25«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է դպրոցական բաժանորդային ծրագրովԱյցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից առնվազն 7 օր առաջ:
10:25 • 03.02.25Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. հայտնի են հաղթողներըԼոս Անջելեսում կայացել է 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը՝ երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումը։ Այս տարի այն անցկացվել է 67-րդ անգամ։
20:18 • 29.01.25Երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանի՝ 44-օրյա պատերազմին նվիրված «Լուռ արցունքները» օպերան ներկայացվել է Բոստոն քաղաքում«Լուռ արցւնքները» օպերան երիտասարդ կոմպոզիտորի առաջին աշխատանքը չէ: Tert.am Life-ը զրուցել է Գրիգորիի հետ՝ անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին:
17:34 • 27.01.25Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսըՆշենք, որ «Տիգրան Մանսուրյան» մենագրության հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։
19:46 • 25.01.25Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամԹեև ուդիները քրիստոնյաներ են և կրել են հայ ժողովրդի մշակութային ազդեցությունը, եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, սակայն Դադիվանքի եկեղեցական ճարտարապետությունն ու նյութական մշակույթը վկայում են վանական համալիրի հայկական լինելու մասին։
17:52 • 23.01.25Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկումՖիլմն առաջադրվել է «2-րդ պլանի լավագույն դերասան» (Յուրա Բորիսով), «Լավագույն սցենար» անվանակարգերում:
17:12 • 22.01.25Մոլդովան տնտեսական խնդիրների պատճառով չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ինՏնտեսական խնդիրները նույնպես դեր են խաղացել. «Եվրատեսիլ»-ը պահանջում է զգալի ծախսեր տեխնիկական հագեցվածության, բեմի ձևավորման, ճանապարհորդության և բնակության, արտիստների առաջխաղացման, շոուի բեմադրության, ազգային եզրափակիչի կազմակերպման և այլ ծախսերի համար։ Դուրնեսկուն նշել է, որ Մոլդովան մասնակցության համար պետք է վճարեր 21,486 եվրո վճար։ Նա հավելել է, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար նախատեսված միջոցները կբաշխվեն այլ նախագծերի։
08:37 • 20.01.25Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետըՓառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում և բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, մեղվակարպետ է նվեր ուղարկում՝ հայտնելով, որ այդ գործողությունը իշխանություններից գաղտնի է: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը կարպետը ուսերին գցած լուսանկարվում է և լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:
11:28 • 17.01.25Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններՕսկարակիր դերասանները Հոլիվուդում առանձնանում են, քանի որ նրանց հայացքները հակասում են գործընկերների մեծ մասի տեսակետներից: Վերջիններս ավանդաբար աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը, մինչդեռ Թրամփի ընտրած եռյակն ավելի պահպանողական հայացքներ ունի:
13:05 • 13.01.25Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ինՍուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել զորավարի ձիու պայտի հետքին:
10:28 • 09.01.25Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգություն. Արման ԹաթոյանՏեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր։
12:26 • 08.01.25Սնուփ Դոգի համերգի վճարված գումարը պետբուջե վերադարձնելու համար դիմում ենք ներկայացրել. Ժաննա Անդրեասյան«Պետք է գործեն պայմանագրի դրույթները: Քանի որ համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
