Մշակույթ
-ից
-ը
11:14 • 07.12.25Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին«Իմ ընկերը հրաշալի մարդ է, իսկապես ուշագրավ մարդ, իսկապես մեծ կինոաստղերից մեկը: Նրանցից շատերը չկան: Նախկինում շատ էին, բայց հիմա գրեթե չկան»,- ասել է Թրամփը՝ Ստալոնեին մրցանակը հանձնելիս։
18:46 • 05.12.25Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորան» դարձել Է 2025 թվականի Google-ի որոնման հարցումներով ամենանորաձև ֆիլմըՄայքի Մեդիսոնը, ով խաղացել է գլխավոր դերը «Անորա» սերիալում, դարձել է նաև ամենահաճախ որոնվող կերպարը:
10:26 • 05.12.25Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ ՎանքըՍուրբ Ամենափրկիչ Վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին այս պատմական վայրը ներառել ցանկում՝ որպես 17-րդ դարի հայկական վանք և տրամադրել դրան պատշաճ պաշտպանություն՝ դրա պահպանումն ապահովելու համար:
11:47 • 04.12.25Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում (տեսանյութ)Բացի այդ, հայտնաբերվել են 100-ից ավել տապանաքարեր, որոնց մի մասը ունեն արձանագրություններ՝ հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել տվյալ ժամանակաշրջանի հուշագրությունը, սոցիալական կառուցվածքն ու մշակութային առանձնահատկությունները։
12:00 • 02.12.25Ֆասթ Բանկը մասնակցել է Տիկնիկային թատրոնի հիմնադրման 90-ամյակին (տեսանյութ)Ֆասթ Բանկը մշտապես դիտարկում և աջակցում է մշակութային վայրերի խնդիրների լուծմանը։
15:07 • 25.11.25Արցախի «Մենք ենք մեր սարեր» հուշարձանը վшնդալիզմի է ենթարկվել2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և գրառելու հետ կապված։
16:22 • 23.11.25Որևէ մեկը, անկախ նրանից` ինքն ինչ պաշտոնի է, իրավունք չունի դերասանին սովորեցնել, թե ոնց պետք է խաղա և ինչ պետք է լինի ներկայացման իմաստը․ Հրանտ Թոխատյան«Ինքն իր կարծիքը կարող է ունենալ, բայց դա չի նշանակում, որ մասսայական ժողովրդի մոտ դնես դերասաններից խոսես ոնց որ քո երեխեքը լինեն։ Ընդ որում, անվանի դերասաններին, բավականին հայտնի է և Մկոն և Տիգրանը Գյուլումյան։ Բայց այդպես չի կարելի»,- նշել է նա։
17:30 • 21.11.25Քննարկվել է մի շարք պատմամշակութային կառույցների նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցըՀանձնաժողովի դրական եզրակացությամբ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 39 հասցեի բնակելի շենքը (1937 թ.), Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ 50 հասցեի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շենքը (1938 թ.) և Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի հնձանը (13-րդ դար):
14:29 • 20.11.25Փաշինյանը Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամների հետ քննարկել է Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդմանն ուղղված քայլերըՀանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։
10:19 • 20.11.25Կինոարդյունաբերության զարգացումը Հայաստանում. «Առաջարկ Հայաստանին»Ի՞նչ անել շահութաբեր կինոարդյունաբերություն ունենալու համար առաջարկն արմատական բարեփոխումների ռազմավարական պլան, որը վերաբերում է կինոարդյունաբերության բոլոր շղթաներին՝ նախագծերի ֆինանսավորումից մինչև արտադրություն և վաճառք, և որի կիրառումը կնպաստի բարձրարժեք ֆիլմերի ստեղծմանը և հայկական կինոարդյունաբերության միջազգային մրցունակության շեշտակի բարձրացմանը։
11:46 • 19.11.25Օկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենՊետք է հիշեցնել, որ դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես, 2020 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի հրթիռակոծության ժամանակ վնասվել է նաև Շուշիի Գոհար աղայի Վերին մզկիթը։ Սրանք մեկ ընդհանուր տրամաբանության բաղադրիչներ են՝ տարածքի պատմական բազմազանությունը վերացնելու, մշակութային հիշողությունը «միատարրացնելու» և անցյալը վերաշարադրելու քաղաքականություն։
14:38 • 17.11.25Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը «Օսկար» է ստացելՔրուզից բացի, «Օսկար» մրցանակակիրների թվում էին դերասանուհի և պարուսույց Դեբի Ալենը և բեմադրող նկարիչ Ուին Թոմասը:
11:17 • 15.11.25Իրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Երեկոյի գագաթնակետն է դարձել Արամ Խաչատրյանի «Սուսերների պարը»՝ «Գայանե» բալետից, որը դահլիճում ստեղծեց առանձնահատուկ աշխույժ մթնոլորտ։ Համերգի ավարտին դիրիժոր Փանիզ Ֆարյուսեֆին իր ելույթում համերգը նվիրել է Իրանի կանանց և մայրերին, հատկապես՝ իր մայրիկին։
14:25 • 10.11.25Հարցնում են, թե ինչու է պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը. ըստ ինձ հասնող տեղեկությունների, ֆիլմի իրավունքներն այժմ պատկանում են Հ1-ին. Մհեր ՄկրտչյանԱմեն դեպքում լավ չի լինի, որ հայերը տեսնեն ֆիլմ հայերի հաղթանակի մասին, ուժեղ հայկական բանակի մասին... Հերոսների մասին:
13:11 • 10.11.25«Էֆո» դհոլ ակադեմիայի սաները Պյուտոյի կոնսերվատորիայում ներկայացրին հայկական դհոլի ելևէջները (լուսանկարներ)Շրջագայության ամենակարևոր դրվագներից մեկը Պյուտոյի կոնսերվատորիայում (Conservatoire de Puteaux) նոյեմբերի 5-ին կայացած մասնագիտական հանդիպումն էր:
