Մշակույթ
-ից
-ը
11:49 • 15.06.21«Միրանդայի կերպարը մարմնավորելիս ընկճախտի մեջ էի». Մերիլ Սթրիփն ուշագրավ բացահայտումներ է արել «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի վերաբերյալՀոլիվուդյան գերաստղ Մերիլ Սթրիփն անդրադարձել է իր 45-ամյա կինոկարիերայի ամենահայտնի դերերից մեկին, որը խաղացել է «Սատանան Պրադա է կրում» ֆիլմում: Խոսքը նորաձևության ոլորտի ամենահայտնի ամսագրերից մեկի գլխավոր խմբագրի` Միրանդա Փրիսլիի դերի մասին է:
13:26 • 14.06.21Prix de la Photographie Paris միջազգային լուսանկարչական մրցույթի լավագույն կադրերը` ֆոտոշարքովBored Panda կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Prix de la Photographie Paris միջազգային լուսանկարչական մրցույթի արդյունքները` հրապարակելով տարբեր անվանակարգերում հաղթած լուսանկարները, որոնք տպավորում են իրենց գեղեկությամբ և ինքնատիպությամբ:
18:03 • 12.06.21Հյու Գրանտին նկատել են Dungeons & Dragons ֆիլմի նկարահանումների հրապարակում՝ չարագործի մարմնավորելիս (լուսանկարներ)Հոլիվուդյան հայտնի դերասան Հյու Գրանտը 2023 թվականին էկրան բարձրացող Dungeons & Dragons ֆիլմում չարագործի դեր է ստանձնել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ դերասանին...
16:51 • 12.06.21Ռաշմոր լեռան մոտիվներով. բրիտանացին արդյունաբերական թափոններից «կերտել» է G7-ի առաջնորդներին (լուսանկարներ)Նշվում է, որ արդյունաբերական թափոններից պատրաստված քանդակը նման է ԱՄՆ-ում Ռաշմոր լեռան վրա պատկերված քանդակին, որը հարգանքի տուրք է ԱՄՆ 4 նախագահներին:
11:37 • 12.06.21Նյու Յորքում հայտարարվել են Պուլիցերյան մրցանակի այս տարվա հաղթողներըՀունիսի 11-ին Նյու Յորքում հայտարարվել են հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի այս տարվա դափնեկիրները, ասվում է մրցանակաբաշխության կայքում: Կորոնավիրուսային համավարակի լուսաբանման համար New York Times պարբերականը հաղթել է «Ծառայություն հասարակությանը» անվանակարգում:
10:43 • 12.06.21Այլասերում է երիտասարդությանը. Կիմ Չեն Ընը K-pop-ը «չարորակ ուռուցք» է անվանելՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հարավկորեական K-pop երաժշտական ուղղությունն անվանել է «չարորակ ուռուցք», որն «այլասերում է երիտասարդներին», գրում է The New York Times-ը:
19:42 • 11.06.21«Լավ է, որ թատրոնի հիմնադիր Ստանիսլավսկին կենդանի չէ»․ Բեզռուկովը գնահատել է Ստալինի մասին բեմադրությունում հայտնի երգչուհու մասնակցությունըՌուս դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Բեզռուկովը, մեկնաբանելով Մոսկվայի Գորկիի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում «Հրաշալի վրացին» խորագրով բեմադրությունում երգչուհի Օլգա Բուզովայի դեբյուտային խաղը, նշել է՝ ուրախ է, որ թատրոնի հիմնադիր Կոնստանտին Ստանիսլավսկին․․․
12:45 • 11.06.21«Գորկիի անվան թատրոնը վերջապես հասավ Բուզովայի մակարդակին. ավելի մեծ խայտառակություն չեմ տեսել». քննադատ Արթուր Գասպարյանը` Ստալինի մասին բեմադրությունում հայտնի երգչուհու մասնակցության մասին«Շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այս կատակերգական բեմադրությանը: Ինձ թվում է, որ այս թատրոնն իր մակարդակով վերջապես հասավ Օլգա Բուզովայի մակարդակին»,-ասել է քննադատը:
17:07 • 10.06.21Շուրջ 65 մլն դոլար, ավելի քան 8000 նիշ. Չինաստանում աճուրդում վաճառվել է 18 մ երկարությամբ կայսերական թղթե գլանակ (լուսանկարներ)Չինաստանի մայրաքաղաք Պեկինում աճուրդի ժամանակ 64,7 մլն դոլարով վաճառվել է 18 մետր երկարությամբ չինական կայսերական թղթե գլանակը, որը պարունակում է ավելի քան 8000 նիշ:
12:28 • 10.06.21Մադրիդում Ռաֆայելի գոբելենների ցուցահանդեսն աղավնիների պատճառով վտանգի տակ է հայտնվել (լուսանկարներ)Անցյալ տարեվերջին հասարակությանը ներկայացվել է 9 գորգ, որոնց վրա պատկերված են «Գործք Առաքելոց» գրքից տեսարաններ: Ցուցահանդեսի ներկայացումը համընկել է Բարձր Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչներից մեկի մահվան 500-ամյակի հետ:
12:07 • 10.06.21«Պետք է կանգ առնեի, այլապես դա ինձ կսպաներ». One Direction-ից հայտնի Լիամ Փեյնը խոսել է խմբի գոյության ընթացքում ալկոհոլիզմով և դեպրեսիայով տառապելու մասին (տեսանյութ)«Գիտեմ, որ շատերն ինձ վրա բարկանալու են սա ասելու համար, բայց այդ ժամանակ ես պետք է կանգ առնեի, այլապես դա ինձ կսպաներ»,- անկեղծացել է նա:
10:10 • 10.06.21Կյանքից հեռացել է «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմի աստղըՆշենք, որ Շաֆրանկովային համաժողովրդական ճանաչում է բերել Վացլավ Վորլիչեկի «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմը: Հայրենիքում նա մինչև հիմա համարվում է չեխական կինոյի վառ աստղերից մեկը: Նա նաև նկարահանվել է «Ջրահարսը», «Ձնծաղիկների տոն», «Արքայազնն ու հավերժական աստղը» և օսկարակաիր «Կոլի» ֆիլմերում:
16:00 • 09.06.21Disney-ը «Կախարդվածը» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումների համար իռլանդական գյուղը «կախարդական վերափոխությունների է ենթարկել» (լուսանկարներ)Երկրորդ ֆիլմի աշխատանքների համար, որն անվանվել է «Հիասթափվածը» (Disenchanted), Իռլանդիայի Էննիսքերի գյուղը կախարդական վերափոխման է ենթարկվել։ Ֆիլմում ներկայացվում են «Կախարդվածը» ֆիլմից 10 տարի անց տեղի ունեցող դեպքերը, երբ գլխավոր հերոսուհի Գիսելը ցանկանում է․․․
09:36 • 09.06.21Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի հետ երկարամյա պայմանագիր է կնքել․ երգչուհին հայտնի հոսքային ծառայության համար ֆիլմեր կստեղծիԼոպեսից բացի Netflix-ի հետ կհամագործակցեն նաև Nuyorican Productions-ի համահիմնադիր Բեննի Մեդինան և ընկերության նախագահ Էլեյն Գոլդսմիթ Թոմասը: Netflix-ում ընդգծել են, որ Լոպեսի ընկերության հետ համագործակցության կապակցությամբ շատ ուրախ են։
14:52 • 08.06.21Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր«Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք ...
