Իրադարձային
-ից
-ը
18:53 • 26.06.25Մասիսի հիվանդանոց տեղափոխված պարեկը գիտակցության չգալով մահացել էԼրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։
17:57 • 26.06.25Հունիսի 27-ին ժամը 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թումանյան փողոցների խաչմերուկըԱյս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
17:29 • 26.06.25Ձկնամթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը. Hetq.amԱյս պահին մեկ մեքենա կանգնած է Լարսի անցակետում, իսկ ընկերության երկրորդ մեքենային ուղղորդել են դեպի Թբիլիսիի Գեզի մաքսային տերմինալ:
17:28 • 26.06.25Թուրքիան Եվրոպայում գլխավորում է աղքատության վարկանիշըԹուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող երիտասարդ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2․870 մլն: Այլ կերպ ասած՝ Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչության 15․4%-ը կազմում են երիտասարդները:
16:24 • 26.06.25Հուլիսի 1-ից Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմՄիաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:
16:08 • 26.06.25Հայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքըՉարտերային ուղևորությունները նորություն չեն ՀԿԵ-ի համար. ընկերությունն արդեն մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։ Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով։ Սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով։
15:53 • 26.06.25Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:
15:19 • 26.06.25Երևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. տnւժածներն ամուսիններ են և նրանց 6 ամսական երեխանԲախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը:
14:39 • 26.06.25Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենին, ով ավարտում է իր պաշտոնավարումն այստեղՆախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։
14:28 • 26.06.25Իլհամ Ալիևի իմաստուն և հեռատես քաղաքականության շնորհիվ լիովին ապահովվել է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարՀասանովը հատուկ նշել է, որ Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը միշտ ուշադրության կենտրոնում է պահում երկրի պաշտպանության հարցը։
14:09 • 26.06.25Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «ZIL»-ըՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
13:37 • 26.06.25Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
13:30 • 26.06.25Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ստորագրել է հուշագիր՝ Հայաստանում Աշխատանքի և զբաղվածության աքսելերացիոն ծրագրի իրականացման նպատակովԱքսելերացիոն ծրագրի համանախագահները կլինեն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Microsoft ընկերությունը, ինչպես նաև հայաստանյան և միջազգային ավելի քան 50 կազմակերպություններ՝ բիզնեսի տարբեր ոլորտներից։ Ծրագրի տեղական համակարգող է ընտրվել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
12:46 • 26.06.25Հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՄարզերում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
12:37 • 26.06.25Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունըԻսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1,472-ը:
