Իրադարձային
-ից
-ը
21:40 • 21.05.18Չկա մի հարց, որ պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք. Է. Շարմազանովը՝ ռեյտինգային համակարգի փոփոխության մասինՉկա մի հարց, որը մենք պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք, պատրաստ ենք մեր կարծիքները բանավեճերի, քննարկումների արդյունքում ներկայացնել ու պնդել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ...
21:21 • 21.05.18Մարսելում հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ տուժածԱղբյուրի տվյալների համաձայն՝ երեք մարդատար ավտոմեքենա ժամանել է Մարսելի թաղամասերից մեկը, ուղևորները դուրս են եկել և կրակ բացել երիտասարդների խմբի վրա:
19:12 • 21.05.182-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելը էական ազդեցություն չի ունենա ծնունդների թվի աճի վրա. ժողովրդագիրԺողովրդագիր Արտակ Մարկոսյան Tert.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելը էական ազդեցություն չի ունենա ծնունդների թվի աճի վրա, բայց գովելի քայլ է: Իսկ «Հայաստանի Հանրապետական․․․
18:55 • 21.05.18Հիմա մեր խնդիրն է, որ համակարգն այնպիսի վիճակի բերենք, որ ներդրողներն ունենան բավարար պաշտպանվածություն. Ա. ՄինասյանԱյսօր երդմնակալությունից առաջ նման տեսակետ հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, թե այս ամենին զուգահեռ իրենք մեծածավալ փոփոխություններ են անելու:
18:48 • 21.05.18Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմըԻսպանիայի կառավարությունը երկուշաբթի ճանաչել է Կատալոնիայի նոր ղեկավար Խոակիմ Տորրայի լիազորությունները, սակայն չի հաստատել կառավարության կազմը, ինչը նշանակում է, որ Կատալոնիան կշարունակի կառավարվել Մադրիդի կողմից:
17:41 • 21.05.18Ինչպես է Պուտինը ցանկանում բարձրացնել Ռուսաստանի կարգավիճակը՝ հասցնելով մեծ գերտերության. TagesspiegelԻրանի նկատմամբ քաղաքականությունը սեպ է խրել եվրոպացիների և ամերիկացիների միջև: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդտեղ նոր դաշինքների հնարավորություն է տեսնում, գերմանական Tagesspiegel-ում գրում է Ֆրանկ Գերոլդը:
17:10 • 21.05.18Նյու Յորքում Playboy-ի նախկին մոդելը 7-ամյա որդու հետ ընկել է հյուրանոցի պատուհանից, երկուսն էլ տեղում մահացել ենՍթեֆանի Ադամսն էրոտիկ ամսագրի մոդել է եղել 1990-ականներին։ New York Times-ը նշում է, որ ամենայն հավանականութամբ, նա ինքնասպանություն է գործել։
16:38 • 21.05.18Իրանում սնկից թունավորման հետևանքով 11 մարդ է մահացել«Ներկա դրությամբ ավելի քան 800 մարդ է տուժել թունավոր սնկերից, 11 մարդ էլ մահացել է: 220-230 մարդ հոսպիտալացվել է, երեք մարդու լյարդի փոխպատվաստում է իրականացվել»,- հայտնել է Մոհամադ Մեհդի Գույան:
16:14 • 21.05.18Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կա 2 զոհԲաքվի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդվում է 2 զոհի մասին, գրում է Report գործակալությունը: «Կան նաև վիրավորներ: Դեպքը տեղի է ունեցել Բինագադիի թաղամասում` Elite առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի տարածքում տեղակայված սրճարանում»։
16:05 • 21.05.18Նրբագեղ գլխարկների շքերթ՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանյաց արարողությանը (լուսանկարներ)Մայիսի 19-ին Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռում կայացած պսակադրության արարողությունն ամենից զատ աչքի է ընկել նաև արարողությանը ժամանած հյուրերի նրբագեղ տեսքով։
15:26 • 21.05.18ԱՄՆ-ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել նաև ՊարագվայըՊարագվայը դարձել է երրորդ երկիրը, որն Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել է Երուսաղեմ՝ չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին։
15:25 • 21.05.18Կուրսանտի սպանության մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում, ռազմական համալսարան գնում են հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն. ամբաստանյալԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը՝ դատավոր Դավիթ ...
15:14 • 21.05.18Մենք որևէ կուսակցական մոտեցում չունենք Հայաստանի հետ հարաբերություններում. Կիպրոսի խորհրդարանի նախագահՄենք պետք է օգտագործենք այն ամուր կապերը, որոնք առկա են մեր ժողովուրդների միջև և դրանք կարողանանք արդյունավետ օգտագործել գործարար, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:
15:08 • 21.05.18Մեծ Բրիտանիայում 3 նոր հետաքննություն է սկսվել Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած RT-ի նկատմամբԱվելի վաղ նշվել էր, որ բողոքները վերաբերում են «հեռուստաալիքի լրատվական և վավերագրական հաղորդումների անհրաժեշտ անկողմնակալության մասին» հարցին:
14:29 • 21.05.18Թուրքիայի նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը հայտարարել է, որ հաղթելու դեպքում երկիրը դուրս կբերի ՆԱՏՕ-ի կազմից«ՆԱՏՕ-ի համար Թուրքիան թշնամի է՝ չնայած Թուրքիան դրա անդամ է: Բոլորովին վերջերս դաշինքը զորավարժություններ էր անցկացնում, որտեղ Աթաթուրքը և Թուրքիայի գործող նախագահը որպես մարտական թիրախ էին ներկայացվել: ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում ահաբեկչական ...»։
