Իրադարձային
-ից
-ը
13:30 • 09.05.25ԵՄ ԱԳ նախարարները ժամանել են ԼվովԿալլասը X սոցիալական ցանցում ուրբաթ՝ մայիսի 9-ին, հայտնել է.«Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ միասին: Ի վերջո, ընտանիքում ուրախությունն ու դժվարությունները կիսում են բոլորը: Արտգործնախարարների հետ միասին մենք ուս ուսի կանգնած ենք Ուկրաինայի հետ հանուն խաղաղության, հանուն ապագայի, որին մենք հավատում ենք»,- գրել է Կալլասը:
13:14 • 09.05.25Վեհափառն աղոթք է բարձրացրել հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համարԱնհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
13:10 • 09.05.25Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՀաղթանակի օրը ռուսաստանցիների համար մնում է ամենակարևոր տոնը, Ռուսաստանում միշտ կհիշեն այն զինվորների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին նացիզմին հաղթելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում։
12:55 • 09.05.25Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Mitsubishi Montero»-ն բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվելԴեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ամուսիններ են:
12:49 • 09.05.25Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդԱզգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների։ Թող այդ հիշատակը մեզ զորացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու, որպեսզի մեր կյանքում շարունակական լինեն հավաքական տոները։
12:40 • 09.05.25Այսօր մարմարիկցի Տիգրանի 2 ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնելՀիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ դեպքի օրը, լուրեր տարածվեցին այն մասին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։ Կա նաև երեխայի կորելու տարբեր վարկածներ, որ գիշատիչն է տարել, գողացել են և այլն:
12:31 • 09.05.25Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՑնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով ժամը 11:53-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Չկորոցխու գյուղի մոտ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6 կմ խորության վրա՝ Տայա գյուղի մոտ։
12:31 • 09.05.25Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն՝ հիշելով մեր անցյալն ու վստահ լինելով մեր ապագայի վրա. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդՍակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Բայց հենց այս օրը մեզ հիշեցնում է՝ հաղթանակները հնարավոր են, երբ կա միասնականություն, հավատ և գործողություն։
11:54 • 09.05.25Բարկացնող է՝ Փաշինյանը չխոսեց Շուշիի ազատագրումից, բայց զարմանալու ոչինչ չկա. Արտակ Բեգլարյան«Ես վստահ եմ, որ Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, թե դա մի քանի տարուց է, թե տասնամյակներից հետո, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու այդ նպատակի հետևից գնանք», -ասաց Բեգլարյանը:
11:52 • 09.05.25Սերբերը և սլովակները հավերժ եղբայրներ են. Սերբիայի նախագահն ու Սլովակիայի վարչապետը լուսանկար են հրապարակել Կրեմլի ֆոնին«Եղբայրական հանդիպում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ այսօր երեկոյան Մոսկվայում: Սերբերը և սլովակները հավերժ եղբայրներ են», - լուսանկարը մակագրել է Վուչիչը:
11:50 • 09.05.25Այսօր, երբ փորձում են արժեզրկել մեր տեսակն ու պատմական ներդրումը, պետք է բարձրաձայնել՝ հայը պայքարել է հանուն ամբողջ մարդկության. նրա սխրանքը պատահականություն չէր, այլ տեսակի արդյունք. Նաիրի ՍարգսյանՀայ զինվորն առանձնացավ իր խիզախությամբ, ռազմարվեստով և մարդկային արժեքներին անսասան հավատով։
11:38 • 09.05.25Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանինՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին:
11:34 • 09.05.25Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար առիթ է՝ երբեք չմոռանալու իր խաղաղությունն ամեն գնով, անմնացորդ նվիրումով պաշտպանելու հնարավորության մասին. Մանե ԹանդիլյանՀայ ժողովրդի հերոսական պատմություններն են հետագայում՝ արդեն 1990-ականներին՝ Արցախյան առաջին պատերազմում, ոգի ու ուժ ներարկել մեր հայորդիներին, որ ապավինելով սեփական ուժերին, կարող ենք հասնել մեծ հաղթանակի։
11:19 • 09.05.25Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենական պատերшզմին մասնակցած նախնիների մասինԻմ մյուս պապը՝ մայրիկիս հայրը՝ Ադամ Մարգարյանը, վիրավորվել է Ստալինգրադի մոտ։ Նրա եղբայրը տանկիստ է եղել Կուրսկի դուգայում՝ Պրոխորովկայի ճակատամարտում, նրա կուրծքն ամբողջովին զարդարված էր շքանշաններով։ Պատկերացնո՞ւմ եք՝ երկու հարազատ եղբայր, դեռ պատանի, անցել են պատերազմի երկու գլխավոր ճակատամարտերով և երկուսն էլ ապրել մինչև ծերություն։

