Իրադարձային
-ից
-ը
10:27 • 01.05.25Աշխատավորի աշխատանքով է կառուցվում պետության ողնաշարը, շնորհակալություն ձեր ամուր կամքի, քրտնաջան աշխատանքի և հայրենիքի հանդեպ ունեցած հավատարմության համար. Նաիրի ՍարգսյանԻզուր չէ, որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը (ԱՄՆ նախագահ) դեռ շատ տարիներ առաջ նշել է․ «Պետության գլխավոր պարտականությունը կայանում է նրանում, որ ապահովի արդարացի աշխատանք և արժանապատիվ ապրուստ յուրաքանչյուր աշխատողի համար»։ Երբ աշխատողը գնահատված է, պետությունն ամուր է, իսկ ժողովուրդը՝ կանգուն։
10:24 • 01.05.25Դուք լավ գիտեք` ինչի է ընդունակ ԱՄՆ ԶՈւ-ն, ձեր համար հետևանքները կլինեն մեր ընտրած ժամանակին և վայրում. Պենտագոնի ղեկավարը uպառնացել է Իրանին«Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին: Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը, և ձեզ նախազգուշացրել են: Ձեր համար հետևանքներ կլինեն մեր ընտրած ժամանակին և վայրում», - գրել է նա X-ում:
10:23 • 01.05.25Երևանում 42-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրшերթի է ենթարկել 30-ամյա հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՎարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
09:57 • 01.05.25Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները և ստեղծել նոր արժեքներ՝ շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի․ Վահագն ԽաչատուրյանՄայիսի 1-ը հարմար առիթ է նաև գնահատելու մեր ձեռքբերումները և ուրվագծելու ապագա զարգացման ուղիները: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրացնել իր ներուժը, ստանալ արդար վարձատրություն և աշխատել արժանապատիվ պայմաններում:
09:53 • 01.05.25Երևանում բախվել են «Toyota»-ն և «Hyundai»-ն․ կան տnւժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
09:42 • 01.05.25Կյանքից հեռացել է մոլորակի ամենատարեց մարդըԻնա Կանաբարուն ծնվել էր 1908 թվականի հունիսի 8-ին, նա միանձնուհի էր դարձել 1934 թվականին՝ 26 տարեկանում, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Կանաբարուն Երկրի ամենատարեց բնակչի կարգավիճակ է ստացել 2024 թվականի դեկտեմբերին ճապոնացի Տոմիկո Իտոոկայի մահից հետո, վերջինս ապրել էր 116 տարի։
09:15 • 01.05.25Կառավարությունն ՀՀ-ն առաջնորդում է այն տրամաբանությամբ, որ խոսել գիտելիքն ընդլայնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք․ ՓաշինյանՍովորաբար, երբ ասում ենք կրթություն, գիտելիք, գիտելիքահենք աշխատանք, ասոցիատիվ հասկանում ենք գիտատեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական աշխատանք, ինչը, իհարկե, սխալ չէ։
08:23 • 01.05.25Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքԵրկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
08:10 • 01.05.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:39 • 30.04.25Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինՆրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի վարորդը և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
22:48 • 30.04.25ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրն ընդհարվում է «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների հետ (տեսանյութ)Իսկ ահա ավելի ուշ Վահագն Ալեքսանյանը հաստատում է, որ տեսանյութում երևացող կինն իր մայրն է, նշելով, որ մորը վիրավորելու համար պատասխան են տալու։
22:26 • 30.04.2543-ամյա կնոջ մшրմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումՏեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզվում է։
21:37 • 30.04.25Տիգրան Ավինյանը Նոր Նորքի թաղապետարանում ծեծnւջшրդի ֆոնին սոցցանցերում կիսվել է Ջազի օրվա համերգի տեսանյութերովՀիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանը ծեծի էր ենթարկվել թաղապետի և թաղապետարանի աշխատակիցների կողմից։
20:42 • 30.04.25Կա մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը․ այս ճանապարհին երկրի ինքնիշխանությունն էլ կզիջեն, տարածքային ամբողջականությունն էլ․ Տիգրան ԱբրահամյանՍրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:
20:28 • 30.04.25Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստիԲեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
