Իրադարձային
-ից
-ը
15:13 • 25.04.25Արցախցիների բնակվարձի ծրագիրը դադարեցվում է, ինչ խնդիրների առաջ են կանգնելու նրանք. պաշտոնական թվեր, վիճակագրություն, ինչու գոնե ժամանակավորապես չի տրամադրվի 40 հազար դրամըԻնչ խնդիրների առաջ են կանգնելու արցախցիները բնակվարձի աջակցության ծրագրի դադարեցումից հետո հայտնի կլինի առաջիկայում: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նորից առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը և մոտակա օրերս հայտարարությամբ է հանդես գալու:
14:40 • 25.04.25Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններինՆորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
14:31 • 25.04.25Հայոց ցեղաuպшնnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ․ Քամալա ՀարիսԱյսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան։
14:28 • 25.04.25Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացքում ներկայացրել է YoHealth հավելվածը (լուսանկարներ, տեսանյութ)Պանելային քննարկման ընթացքում հայտնի մոդել, սննդաբան և հանրային խոսնակ Մեյ Մասկը ներկայացնել է YoHealth հավելվածի ներուժը և արհեստական բանականության (AI) լուծումների կիրառությունը դրա զարգացման հեռանկարները և անընդհատ ավելացող տեխնիկական հնարավորությունները։ Վերջինս իր ելույթում անդրադարձել է թվային առողջության մասսայականացմանը՝ ընդգծելով նման հավելվածների ընձեռած լայն հնարավորությունները։
14:15 • 25.04.25Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
14:12 • 25.04.25Մերձմոսկովյան Բալաշիխայում մեքենայի պայթյունից ՌԴ ԶՈւ ԳՇ գեներալ է զոհվել (տեսանյութ)Նա զոհվել է բնակելի շենքի բակում կայանված մեքենայի հզոր պայթյունից: Volkswagen-ում տեղադրված ինքնաշեն սարքը պայթել է Մոսկվայի ժամանակով ժամը 10:40-ին, երբ գեներալը դուրս է եկել տնից:
14:09 • 25.04.25Ամոթի ապրիլի 24 էր և՛ միջազգային ճանաչման, և՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և՛ հոգեբանական իրավիճակի. ԱշոտյանԵՄ հանձնակատար Կայա Կալլասը գնում է Բաքու այսօր: Ավելի տխմար օր գտնել և գնալ Բաքու դժվար էր պատկերացնել: Կհիշե ՞ք՝ ԵՄ-ից ով է բարձր պաշտոնյան, որ ցավակցել է մեզ երեկ: Ոչ մեկ:
13:45 • 25.04.25Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողությունՀաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
13:19 • 25.04.25Միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի, Պակիստան-Հնդկաստան կnնֆլիկտը կարող է վերաճել միջnւկային առճակատմшն. Պակիստանի պաշտպանության նախարարԱպրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչություն են իրականացրել Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի վիճելի տարածքի հայտնի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում: Դրա հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։
12:56 • 25.04.25Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱյս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ նշելով, որ այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն:
12:49 • 25.04.25Մենք աղքատության շեմը նվազեցնում ենք երկրում, իսկ իրենք ուզում են խոշորացնել, դա կտանի թալանի. տնտեսվարողները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության մոտՆշենք որ, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:
12:35 • 25.04.25Օշականի խաչմերուկում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «Nissan Tiida»-ն. կա տուժածԲախման հետևանքով «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ Սոֆիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
12:32 • 25.04.25Հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում Հայաստանի ու տարածաշրջանի համար հարատև խաղաղության և անվտանգության ուղղությամբ աշխատելուն. ԱՄՆ պետքարտուղարի ապրիլքսանչորսյան ուղերձըՉնայած անպատմելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթել է. այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ. այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ապրիլքսանչորսյան ուղերձում:
12:20 • 25.04.25Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը, անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք. Սամվել Շահրամանյանն այցելեց արցախցիների վրանՇահրամանյանը նշեց՝ տեղյակ է, որ խորհուրդը առաջիկայում պետք է որոշում կայացնի և ներկայացնի կառավարությանը՝ հետագա աշխատանքները կամզակերպելու համար:
12:11 • 25.04.25Արագածոտնում վրացական համարանիշերով բեռնատարը բախվել է գազատար խողովակներինՎթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
