Իրադարձային
-ից
-ը
22:41 • 04.04.25ՏԿԵ նախարարն այցելել է «Արմփաուեր» ընկերություն, ծանոթացել կայանի գործունեությանը և արդյունքներինՆախ կայանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է կայանի գործունեությունը, հզորությունները, մինչ օրս գրանցած արդյունքները։ Այնուհետև շրջայց են իրականացրել կայանի տարածքում, ծանոթացել կայանի աշխատանքին։
22:29 • 04.04.25Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են․ Մեհդի ՍոբհանիԴեսպանը մասնակցեց ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։
22:19 • 04.04.25ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի ԶՈՒ սպառազինությունների տնօրինության հետ քննարկել է պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր«Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ»,- գրել է նա։
21:28 • 04.04.25Սկսում ենք լայն համախմբման գործընթաց, կլինի մեծ հանրահավաք, ապա՝ կոնկրետ զանգվածային գործողություններ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդՄինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:
21:18 • 04.04.25Կառավարությունում քննարկվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրըՍոցիալ-հոգեբանական վերականգնման ուղղությամբ նախատեսվում է բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում, հանրային առողջության ապահովում, կայուն վերականգնման կառավարում և սոցիալական ինտեգրում:
20:55 • 04.04.25Վարդենիսում 25-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հողաթմբին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտումՎթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
20:30 • 04.04.25Երևանում 28-ամյա աղջկա նախկին ընկերը նրան նստեցրել է իր «BMW»-ն, տարել «Սասուն» հյուրանոց, որտեղ նրա կամքին հակառակ սեռшկшն հարաբերություն է ունեցել նրա հետՔրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Հ․-ին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:
20:15 • 04.04.25Վայոց ձորում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվելՀրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
18:40 • 04.04.25Պետք է կարողանանք երիտասարդների իրավունքների իրացումն ապահովել ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում․ Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ։
18:11 • 04.04.25Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը (տեսանյութ)Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։
17:45 • 04.04.25Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում«Ավելի քան չորս անհավանական տարի անց, իմ ճանապարհորդությունը Freedom House-ի հետ Հայաստանում ավարտվեց, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ: Ինձ համար պատիվ էր առաջնորդել ամենադժվար ժամանակներից մի քանիսը և կանգնել այդքան ոգեշնչող գործընկերների, ընկերների և իրավապաշտպանների կողքին»,-գրել է Շիրինյանը։
17:44 • 04.04.25Հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներինԽնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը:
16:48 • 04.04.25Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանըՀատկանշական է, որ համերգը բարեգործական է․ ստացված ողջ հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը:
16:02 • 04.04.25Հրազդանում բացահայտվել են բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը Նահապետ Գևորգյանի՝ «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան էԴեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
15:48 • 04.04.25Ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկումՄասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
