Իրադարձային
-ից
-ը
11:08 • 30.03.25Ուսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊԱռանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
08:53 • 30.03.25Սպանություն՝ Չարենցավանում․ կա նաև 4 վիրավոր3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:
08:17 • 30.03.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:09 • 29.03.25Պահանջում եմ Հայաստանի կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ կատարվnղ խայտառակ քաղաքականnւթյունը և վերականգնել նրանց տրամադրվող սոցիալական ծրագրերն ամբողջ ծավալով․ Մանե ԹանդիլյանՀայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում և իշխանությունների վարած քաղաքականությունն ունի մեկ նպատակ՝ նպաստել արցախցիների արտագաղթին։
20:50 • 29.03.25Պահանջում ենք բոլոր գերատեսչություններից, որպեսզի ցուցաբերեն համարժեք կամք ու պատրաստակամություն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները 1 օր շուտ լուծելու համար․ «Հայաստան-Արցախ» ՀԵՄՄինչ այսօր, հիմա և հետո, առավել քան երբևէ , հայտարարել և հայտարարում ենք, որ մենք մի ազգ ենք և մեկ բռունցք, մենք ազգ ենք, որին չի կարելի պառակտել և բաժանել։ Այստեղ բնակվող երիտասարդներս մշտապես կանգնելու ենք մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր Արցախից են տեղափոխվել այստեղ՝ իրենց երկրորդ հայրենիք։
19:29 • 29.03.25Եթե ՀՀ-ն սատար չկանգնի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, ապա մենք կկանգնենք շատ վտանգավոր ջրբաժանի առջև արդեն համայն հայության կոնտեքստում․ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունԱնընդունելի է կառավարության որոշումը, համաձայն որի կրճատվում է արցախցիներին հատկացվող ֆինանսական օժանդակությունը։
17:08 • 29.03.25Զերծ մնալ Ադրբեջանի դեմ դատական գանգատներից հրաժարվելուց, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, բացառել Արցախի վերաբերյալ ապօրինի որոշումների ընդունումը. արցախցիների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններինՄենք՝ մեր պատմական հողից բռնի տեղահանված և բռնազավթման ու ցեղասպանության զոհ դարձած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակիչներս և Արցախի արժեքը գիտակցող հայերս, համախմբված Մայր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, բարձրացնում ենք մեր ձայնը՝ ի պաշտպանություն մեր իրավունքների, արժանապատվության և ապագայի։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության և համազգային արժանապատվության վրա։
16:52 • 29.03.25ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայությունները քննարկել են միգրանտներին վերաբերող հարցերՀանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝ ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր, ՌԴ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող միգրանտներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները։
16:16 • 29.03.25Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժը 334 ատnմային ռnւմբին համարժեք էներգիա է արտանետել. երկրաբանՈւրբաթ Մյանմարում տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն արտանետել է ավելի քան 300 ատոմային ռումբի պայթյունին համարժեք էներգիա, CNN-ին ասել է երկրաբանը, որը նախազգուշացրել է, որ հետցնցումները, հավանաբար, կշարունակեն ցնցել տարածաշրջանը:
15:38 • 29.03.25Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաքՕրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
15:17 • 29.03.25Արցախցին ունի վերադարձի իրավունք և երբևէ չի պատրաստվում հրաժարվել դրանից. Գեղամ ՍտեփանյանԱրցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք, Արցախի ժողովուրդը ունի սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ հավաքական կերպով ապրելու իրավունք և երբևէ չի պատրաստվում հրաժարվել այդ իրավունքից. այս մասին ասել է օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ Երևանի Ազատության հրապարակում հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության մեծ հանրահավաքի մեկնարկից առաջ:
14:35 • 29.03.25ԱՄՆ պաշտպանության նախարարը կնոջը տարել է Պենտագոնում գաղտնի հանդիպումներին. Wall Street Journal«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իր կնոջը՝ Fox News-ի նախկին պրոդյուսերին, բերել օտարերկրյա զինվորական գործընկերների հետ երկու հանդիպման, որտեղ քննարկվել են զգայուն տեղեկություններ», - ասվում է հոդվածում:
14:23 • 29.03.25Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը«Լիբանանի ծխային եկեղեցիներէ հաւատացեալները, ինչպէս նաեւ Լիբանանի թեմի Ազգային Իշխանութիւնը եւ Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, աւանդութեան համաձայն, ներկայ գտնուեցան մայրաքաղաք Պէյրութի Ս. Նշան եկեղեցւոյ երդիքին տակ յիշեալ հոգեպարար արարողութեան՝ մասնակցելու եւ լսելու համար Նորին Սրբութեան պատգամը։
14:07 • 29.03.25Մյանմայում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվելՀիշեցնենք, որ երեկ Մյանմայում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։
13:53 • 29.03.25ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոհեր«Մեծամասշտաբ հրդեհ է տեղի ունեցել ռեստորանային համալիրում, հրդեհվել է նաև բարձրահարկ շենք և առանձնատներ։ Փրկարարներն աշխատում են ամենուր՝ մարելով կրակը»,- ասվում է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի գրառման մեջ։
