Իրադարձային
-ից
-ը
12:44 • 27.03.25Սպասվում է առանց տեղումների եղանակՄարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։
12:12 • 27.03.25Լայնածավալ իրավապահ «հարձակում» է սկսվել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում. փաստաբանԳյումրու ընտրությունից ընդամենը 2 օր առաջ իշխանությունը որոշեց բիրտ ճնշումների ենթարկել ընդդիմադիր թեկնածուներին:
11:35 • 27.03.25Ալիևները մեկնել են ԱրցախՆրանք ծանոթացել են այստեղ կատարված աշխատանքներին, բացել տեղական գործադիր կառույցների համար կառուցված բազմաֆունկցիոնալ վարչական շենքը, մասնակցել մանկապարտեզի և դպրոցի շենքերի բացմանը, հանդիպել նոր տներ տեղափոխված բնակիչների հետ և նրանց նվիրել բնակարանների բանալիներ։
10:57 • 27.03.25Գյումրիում կաթնամթերքի արտադրամասում կարագ արտադրատեսակը համարվել է վտանգավոր. արտադրությունը կասեցվել էԼաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր:
10:37 • 27.03.25Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և աջակիցներից մի քանիսի բնակարաններումԱյս պահին խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
10:25 • 27.03.25Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրըԱյս պայմանագիրն ամրապնդում է Ռուսաստանի և Իրանի՝ որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը և ընդգրկում է համագործակցության բոլոր հիմնական ոլորտները՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:
10:19 • 27.03.25«Փարիզ» հյուրանոցում Իրանի քաղաքացուց գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հավաքարարըԴեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
09:47 • 27.03.25Լիտվայում 4 ամերիկացի զինվոր է անհետացել զորավարժությունների ժամանակՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է Լիտվայում անցկացվող զորավարժությունների ժամանակ չորս ամերիկացի զինծառայողների զոհվելու փաստը։ Նա նշել է, որ դեպքի մանրամասները դեռևս անհայտ են։
09:40 • 27.03.25Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին«Երբ Փեմբրոք Պարկի ոստիկանության աշխատակիցները ժամանել են, նրանք դեպքի վայրում հայտնաբերել են մի կնոջ, մի նորածնի և երկու փոքրիկների մահացած», - ասվում է նյութում:
09:33 • 27.03.25Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի խոսնակինԳազայի հատվածի հյուսիսում մարտի 26-ին Իսրայելի հարձակման ժամանակ առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։ Հրատարակությունը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցներ տեղափոխված տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։
08:10 • 27.03.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:34 • 26.03.25Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի. ՄակրոնԱյս մասին Մակրոնն ասել է մարտի 26-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
23:25 • 26.03.25Փրկարարները վիրшվոր քաղաքացուն դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնությանըՊարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի բինա» կոչվող տարածքում։
23:17 • 26.03.25Երևանում 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքիցՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվել Գ.-ն է. նա Թբիլիսյան խճուղի 2ա շենքից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
23:12 • 26.03.25Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Բագրատ ՄիկոյանԻսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել, կարճ արձագանքեց Բագրատ Միկոյանը:
