Իրադարձային
-ից
-ը
14:19 • 25.03.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանովՄարզերում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
13:53 • 25.03.252026թ-ից հետո ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում, դրա համար ասում ենք՝ ձեր խոստումը կատարեք. Աղվան ՎարդանյանՀանձնաժողովը բացասական եզրակացութուն է տվել նախագծին: Տիգրանյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել նախագծին:
13:34 • 25.03.25Ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետՔննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
13:27 • 25.03.25Գյումրիում համայնքապետի թեկնածուներից Թուրքիայում կեցության իրավունք ուներ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունից Արտյոմ ՂարաղազարյանըԿուսակցությունից պնդում են, որ դա «վիզային փոխարինելու համար է վերցվել»։ Այն նաև ժամկետանց է։
13:13 • 25.03.25ԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամըԱպօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 ՀՀ դրամ։
12:57 • 25.03.25Լեհաստանի ԱԳ փոխնախարարը խոստովանել է, որ ալկոհոլիզմ ունի«Ուզում եմ հայտնել, բախվել եմ ալկոհոլի չարաշահման խնդրին: Շնորհիվ ընտանիքի, ընկերների, հատկապես բժիշկ Բոգդան Վորոնովիչի և դոկտոր Դորոտա Վորոնովիչի, ինչպես նաև թերապևտների թիմի աջակցության, վերականգնել եմ առողջական վիճակիս նկատմամբ վերահսկողությունը»,- ասել է Շեյնան:
12:57 • 25.03.25ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավորՆշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին:
12:43 • 25.03.25Մաքսայիններում դեղերը պահվում են ոչ հատուկ սառնարանային պայմաններում՝ կարագի, մսամթերքի կողքին, ժամկետներն անցնում են ու այդպես հասնում սպառողին. փորձագետներն ահազանգում են«Ստացվում է, որ դեղերի գրանցման, թույլտվության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, քանի որ դեղերը և բժշկական պարագաներն ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերը և պարագաները: Ստացվում է, որ դեղորայքային որակի և անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս»,-ասաց Խաչատրյանը:
11:20 • 25.03.25Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու մարմինԴեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:12 • 25.03.25Սպիտակ տունը պատահաբար լրագրողին ներառել է գաղտնի խմբային չաթում, ինչը սկանդալ է առաջացրել երկրումAtlantic ամսագրի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ավելացվել է Signal հաղորդագրությունների հավելվածի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկում էին Եմենի հութիների դեմ առաջիկա ռազմական գործողության մանրամասները: Գոլդբերգն այս մասին հայտնել է «Թրամփի վարչակազմը պատահաբար ինձ հաղորդագրություն է ուղարկել իր ռազմական ծրագրերի մասին» վերտառությամբ հոդվածում, գրում է dw.com-ը։
10:36 • 25.03.25«Ավինյանն անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ, դատապարտե՛ք», «Թևավոր խոսք է, ոչ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել». քննարկում՝ ԱԺ-ում (տեսանյութ)Ի պատասխան Մանուկյանը նշեց, որ գիտեր՝ արդարացումը դա էր լինելու՝ թևավոր արտահայտություն է:
10:28 • 25.03.25Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՄեղրիՖրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։
10:17 • 25.03.25Կոտայքում բախվել են «Nissan X-Terra»-ն, «Acura ILX»-ը, «Chevrolet Malibu»-ն և «Lada»-ն. կա տուժածՎթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
10:13 • 25.03.25Գերմանիան արգելել է Վրաստանից որոշ պաշտոնյաների մուտքը երկիրՀայտարարության մեջ ասվում է, որ շուրջ երեք ամիս վրացիները մասնակցում են բողոքի ցույցերի՝ ի պաշտպանություն իրենց երկրի՝ Եվրամիություն մտնելու և գործող իշխանությունների վարած կուրսի դեմ։ Ըստ Գերմանիայի ղեկավարության՝ վրաց ժողովուրդը դեմ է «ահաբեկմանը, բանտարկությանը և բռնությանը»։ Արգելքը կիրառվել է դրա համար պատասխանատուների նկատմամբ, նշել են գերատեսչությունից։
09:40 • 25.03.25Հութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանինԵմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութի ապստամբներ-Խմբ.) հաղորդել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավի, Կարմիր ծովում մի քանի ռազմանավերի և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա: Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։
