Իրադարձային
-ից
-ը
17:29 • 23.03.25Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասինՀամաձայնագրի պահպանման պատասխանատվությունը կրում է Լիբանանը։
16:50 • 23.03.25Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի ՔըլըչՆա հիշեցրել է թուրքական իշխանությունների բազմիցս արված հայտարարությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ․
16:26 • 23.03.25Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցերԹբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը
16:14 • 23.03.25Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
15:56 • 23.03.25Ցուցարարները երթով շարժվում են դեպի ՆԳՆ շենք՝ պահանջելով պատժել արցախցի երիտասարդին խnշտանգшծ ոստիկաններինՄի խումբ քաղաքացիներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց, որտեղից երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք: Ցուցարարները պահանջում են պատժել Վանաձորի բաժնի՝ օրեր առաջ արցախցի երիտասարդին՝ Տիգրան Ուլուբաբյանին, խոշտանգած ոստիկաններին։
15:24 • 23.03.25Հռոմի պապը հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև (տեսանյութ)Նախօրեին հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսը հիվանդանոցից դուրս կգրվի մարտի 23-ին։ Նրա բժիշկ Սերխիո Ալֆիերին ասել է, որ Ֆրանցիսկոս Պապը Վատիկան վերադառնալուց հետո առնվազն երկու ամիս հանգստի և վերականգնման կարիք կունենա:
15:14 • 23.03.25Փաշինյանը ժամանել է Թբիլիսի. նա Կոբախիձեի հետ ներկա կլինի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանըԹբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:
15:05 • 23.03.252015-ին կնքված միջուկային գործարքն Իրանի համար այլևս կենսունակ չէ. ԱրաղչիԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական Khabar-e Online-ին տված հարցազրույցում ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է նաև որպես միջուկային գործարք, չի կարող վերագործարկվել ներկայիս տեսքով։ Նրա խոսքով՝ Իրանը չի կարող վերադառնալ համաձայնագրի պայմաններին, քանի որ երկիրն այդ պայմանագրի կնքումից ի վեր միջուկային ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել:
14:44 • 23.03.25Արագածոտնում Lexus GX 470-ը բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս (լուսանկարներ)Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։
14:29 • 23.03.25Թումանյան փողոցում հատվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի. քաղաքապետարանՎերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները. հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ, տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ, պահպանվել է 30 թեղի, բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։
14:05 • 23.03.25Իսլանդիայի կրթության նախարարը հրաժարական է տվել 15-ամյա տղայի հետ uիրшվեպի պատմության պատճառովԻսլանդիայի օրենսդրության համաձայն՝ սեռական հարաբերության համաձայնության նվազագույն տարիքը 15 տարեկանն է: Սակայն ուսուցչի կամ դաստիարակի համար 18 տարեկանից ցածր անձի հետ սեռական հարաբերություն ունենալը կարող է պատժվել մինչև երեք տարվա ազատազրկմամբ։
13:51 • 23.03.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով«Մարտի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
12:56 • 23.03.25ՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհեր (տեսանյութեր)Ընդհանուր առմամբ, մարտի 23-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ կիրառելով 147 «Շահեդ» տիպի և այլ տեսակների հարվածային անօդաչու թռչող սարք՝ գրոհելով հինգ ուղղություններից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։
11:19 • 23.03.25Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է (լուսանկարներ)Մարտի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:10-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է պայթել։
10:11 • 23.03.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
