Իրադարձային
-ից
-ը
15:54 • 19.03.25Այսօր Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց է կայանալուՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 19-ին, կզրուցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախօրեին Թրամփը զրուցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РБК-Украина-ն։
15:51 • 19.03.25Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա ՄեքինյանըՍիլվա Մեքինյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 17:30-20:00, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից մարտի 20-ին՝ ժամը 13:00-ին:
15:50 • 19.03.25Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներՎթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
15:45 • 19.03.25Արտակ Բեգլարյանը Մեծ Բրիտանիայի քաղաքական ու կրոնական շրջանակներին ներկայացրել է Բաքվում պահվող հայերի վիճակն ու ազատ արձակման անհրաժեշտությունըԱրցախ Միության նախագահ, ԱՀ նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 16-18-ը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հրավերով, ջատագովության մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում՝ քաղաքական ու կրոնական ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
15:34 • 19.03.25Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ (լուսանկարներ)Ընկերության ղեկավարությունը չի մոռացել նաև սպասարկող անձնակազմի մասին, քանի որ հենց նրանք են ամեն օր սպասարկում բաժանորդներին և ապահովում ծառայությունների որակյալ մատուցումը։
15:16 • 19.03.25FAF-ի և Red Eagles-ի երթերը վաղը կմիավորվեն և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտՊիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ են անում լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ:
14:16 • 19.03.25Մոսկվան և Կիևը փոխադարձաբար մեղադրել են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա չհարձակվելու պայմանավորվածությունը խախտելու համար«Այս տարվա մարտի 19-ի գիշերը՝ ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց, այդ թվում՝ ՌԴ նախագահի՝ ԱՄՆ նախագահի առաջարկով ընդունված որոշումից՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակավոր դադարեցման մասին, Կիևի ռեժիմը երեք անօդաչու թռչող սարքի միջոցով կանխամտածված հարձակում է իրականացրել Կավկազսկայա գյուղում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա», - հայտնել են գերատեսչությունից։
13:29 • 19.03.25Սումգայիթի ջարդերի մասին Գարդման-Շիրվան-Նախիջևան միության նամակը ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթՆամակում, մասնավորապես, նշվում է, որ Սումգայիթում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ջարդերը շարունակում են հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերից։
13:01 • 19.03.25Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասինՆեթանյահուն նախօրեին հրամայել է հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է մնացած պատանդների կեսին ազատելու Իսրայելի պահանջները՝ որպես հրադադարի երկարաձգման նախապայման։
12:49 • 19.03.25Սահմանափակեք ականջակալների օգտագործումը մինչև 60 րոպե. ԵՊԲՀ ռեկտորՊատանեկությունից մինչև երիտասարդ տարիքի երիտասարդներ, լսում են իրենց երգացանկերը, փոդքաստները և հեռախոսային խոսակցություններ են վարում՝ օգտագործելով ականջակալներ: Չնայած այս սարքերը լսելու հարմար և մասնավոր միջոց են, դրանք նաև պոտենցիալ վնասակար են լսողության համար:
12:44 • 19.03.25Վեհափառին է փոխանցվել «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանըԱյս առիթով Մայր Աթոռ էր ժամանել Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը՝ գլխավորությամբ Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի։
12:41 • 19.03.25Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՄարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
12:36 • 19.03.25Արմավիրում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվելՀրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
12:04 • 19.03.25Ճաշասենյակում ՌԴ-ն և ԱՄՆ-ն են, հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է. Մեդվեդև«Ճաշասենյակում միայն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն են, ճաշացանկում՝ թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ և կարտոֆիլ ֆրի, փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է: Բարի ախորժակ», - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
11:49 • 19.03.25Ավինյանը խոստացել էր ընտրվելուց հետո հարցը լուծել, թող հենց հիմա իջնի, հասկանանք՝ ոնց ենք լուծում, կոյուղաջրերը լցվում են տները. Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում«Մենք սիրով ընդունել, ընտրել ենք իրենց, հիմա թող իրենք սիրով պատասխանեն մեզ: Քսքան մարդկանց արհամարհում են, որ ինչ: Իրենք մեզնից լավ մարդիկ են, բոլորս էլ հայ ենք: Բա որ ընտրույ էինք, ինչու մենք իրենց չարհամարհեցինք, ընտրեցինք, որ մեր թիկունքին կանգնեն»,- նշեց մեկ ուրիշ քաղաքացի:
