Իրադարձային
-ից
-ը
18:52 • 11.03.25Վտանգված է Հանրապետական զորակոչային հավաքակայանից Ներքին Չարբախ, Մասիս և այլ բնակավայրեր տանող կամուրջը. բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)Դեռևս նախորդ տարի Երևանի ավագանու անդամները ահազանգել էին խնդրի մասին. արձանագրել, որ կամրջի հիմնանորոգման կարիք կա:
18:34 • 11.03.25Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներինՀարցազրույցի հրապարակման օրվա հետ կապված մանրամասներ դեռևս հայտնի չեն։
17:43 • 11.03.25Գալյանն ու Վրաստանի դեսպանը կարևորել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումըԽոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը:
17:43 • 11.03.25Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված բուժառուների 82%-ը 0-18 տարեկան երեխաներ են«Մարտի 3-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ ՍՇՎ-ով պայմանավորված տասներորդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման օղակներ դիմել են 8,716 բուժառու, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ցածր է 1, 1 անգամ, դեպքերի 74, 7 % -ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»- նշել է ՀՎԿԱԿ Վերլուծության և վիճակագրության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը:
17:30 • 11.03.25Հայաստանը հետաքրքրված է հնդկական պաշտպանական սարքավորումների գնմամբ, սակայն մտադիր չէ դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. ՄիրզոյանՀնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կողմի դեմ կիրառելու մտադրություն չկա. այս մասին WION-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ առանցքային ուշադրություն դարձնելով պաշտպանական հատվածի բարեփոխմանը:
17:18 • 11.03.25Բարձր ջերմաստիճանով պայմանավորված, մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունըՄարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։
16:49 • 11.03.25Արագած լեռան գագաթին տեղի է ունեցել ձնահյուս. արշավախմբի 1 անդամ կորել էԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
16:38 • 11.03.25Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենաՎթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
16:06 • 11.03.25Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը զգալի բարելավվել էՀռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը բարելավվել է և կայուն է, Vatican News-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պոնտիֆիկոսը հանգիստ է քնել և գնացել է հիվանդանոցում գտնվող մատուռ՝ աղոթելու:
15:25 • 11.03.25ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՏեղեկացնում ենք, որ սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։
14:33 • 11.03.25Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրերՆախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
13:25 • 11.03.25Պնդումները, թե պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը. Արդարադատության նախարարությունը՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասինԵթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը ետ ստանալու համար:
13:05 • 11.03.25Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը. 25 հայտնի կին խնդրանքով դիմել է ՎեհափառինՏեղյակ ենք, որ Բաքվի բանտերում հայ լինելու և հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարելու համար շինծու մեղադրանքներով կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցների արդար դատաքննության և հնարավորինս արագ ազատ արձակման ուղղությամբ Դուք և Մայր Աթոռի ներկայացուցիչները լուրջ գործունեություն են ծավալել։
13:05 • 11.03.25Որոշվել է Գյումրու և Փարաքարի ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։
12:51 • 11.03.25Քաղաքի համար 1 արտադրական փողոցն է Արին Բերդը, խայտառակ փոշի է, ամբողջը` քանդված. ակցիայի մասնակից«Դրսից եկող մեքենաները պարսկական, ռուսական բեռնատարները գալիս են այստեղ, այս ճանապարհը մեր դեմքն է, մենք մեր դեմքն ենք ցույց տալիս»,- նշեցին քաղաքացիները:
