Իրադարձային
-ից
-ը
15:44 • 24.02.25Կոնսերվատորիայի ուսանողը Փաշինյանի համար քամանչայով Սայաթ-Նովա է նվագել, քննարկել են ազգային նվագարանների հետ կապված հարցեր (տեսանյութ)«Երեւանի Կոնսերվատորիայի ուսանող Սամվել Զաքոյանը հանդիպում էր խնդրել ազգային նվագարանների հետ կապված կարեւոր հարցեր քննարկելու համար։ Հանդիպեցինք, քննարկեցինք»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը:
15:13 • 24.02.25Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել դրամահավաքությունը. ԿԳՄՍՆԳրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:
15:01 • 24.02.25Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանի որդին՝ ծայրահեղ պայմաններում ապրող Կարեն Նասիբյանն, աշխատանք ու ապրելու վայր կունենաՀիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում 10 օր առանց գազի, ջրի, հոսանքի բնակվող երաժիշտ Կարեն Նասիբյանն ինչ պայմաններում է ապրում:
15:00 • 24.02.25Ձյան առաջին օրը Երևանում 1 տրանսպորտային միջոց է եղել ամառային անվադողերով. ՆԳՆ-ն համաձայն չէ Ավինյանի հետ«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով»,- նշել է Նարեկ Սարգսյանը:
14:58 • 24.02.25Ադրբեջանում զինծառայող է մահացելԽոսքն արյան անոթների սուր բորբոքային հիվանդության մասին է, որը հանգեցնում է անոթների վնասմանը և հյուսվածքների նեկրոզին:
14:41 • 24.02.25Կայացել է Պուտին-Սի Ծինփին հեռախոսազրույցՉինաստանի ղեկավար Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
14:33 • 24.02.25ՌԴ-ում կյանքից հեռացել է նավատորմի փոխծովակալ Բագրատ ԿնյազչյանըՌԴ-ում կյանքից հեռացել է նավատորմի փոխծովակալ Բագրատ Ռաֆայելի Կնյազչյանը, որի հուղարկավորությունը կկայանա փետրվարի 25-ին Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջը:
14:31 • 24.02.25Արմավիրում բախվել են «Lexus»-ը և «BMW»-ն. կան տուժածներԲախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է գազատար խողովակների հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա:
14:18 • 24.02.25ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը (տեսանյութ)«Եթե հաշվի առնենք, որ սա առաջին անգամ է, ու այդ առաջին անգամվա մեջ ես էլ եմ մտնում, այդ առումով, իհարկե, որպես փորձարարական բան, էքսպերիմենտ, հետաքրքիր է: Ես միշտ կողմ եմ էքսպերիմենտներին: Ինձ համար և՛ օտար է, և՛ հոգեհարազատ, միաժամանակ, այդ ամեն ինչը: Բայց կարևոր», - ասել է Արամ Ավետիսը:
13:58 • 24.02.25ՌԴ-ն ռազմակшն գործողությունները կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ բանակցությունները տան Մոսկվային բավարարող արդյունք. ՆԱՏՕ-ի հարցով պետք է լինի երկաթբետոնե համաձայնություն. Լավրով«Նախագահը հստակ ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել Ուկրաինայի և Եվրոպայի ցանկացած ներկայացուցիչների հետ, որոնք բարեխղճորեն ցանկանում են օգնել խաղաղության հաստատմանը, բայց մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր, կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանին», - ասել է Լավրովը:
13:06 • 24.02.25«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բացվել է մարշալ Բաղրամյանի թանգարանը (տեսանյութ)Թանգարանը պատմում է լեգենդար զորավարի կյանքի բոլոր փուլերի մասին՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը:
12:58 • 24.02.25Երևանում իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու մարմինՈստիկաններն ու պարեկները իրանական համարանիշներով «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը:
12:58 • 24.02.25Մարսելում ՌԴ հյուպատոսության տարածքում պայթյուն է որոտացել. ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում ահաբեկչության վարկածըՄարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է որոտացել, տեղական Marseillaise պարբերականին հայտնել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել հենց դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, այլ ոչ թե դրա կողքին, ինչպես ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։
12:52 • 24.02.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՄարզերում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:35 • 24.02.25Բաքվում 15 մարդ է մահացել էթիլային սպիրտից թունավորումիցՄահերը գրանցվել են փետրվարի 22-23-ը։ Նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել էթիլային (տեխնիկական) սպիրտից թունավորման հետևանքով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
