Իրադարձային
-ից
-ը
18:14 • 10.02.25Խաչատուրյանն ու Սոբհանին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցերՀանրապետության նախագահը ողջունել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհավորել Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում:
17:44 • 10.02.25Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունըԱրտադրական սարքավորումները, այդ թվում՝ եփման վառարանն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն գտնվել նորոգ ու բարվոք վիճակում:
16:59 • 10.02.25Կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիներըՊարզվել է, որ հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները:
16:42 • 10.02.25Առողջապահության նախարարությունում քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու գործընթացըՊետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:
16:27 • 10.02.25Այս պահին հյուրանոցում գտնվում է 29 քաղաքացի. մարզպետը զեկուցել է Ստեփանավանի հրդեհից հետո իրականացված աշխատանքներըՇրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում` օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ, կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանը զեկուցել է հրդեհից հետո իրականացված աշխատանքները, ձեռնարկված քայլերը տարհանված բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ։
16:08 • 10.02.25Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար. Կոստանյանը` «Հաղթանակ» թաղամասի ակցիաների մասին«Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։
15:55 • 10.02.25Անգլիայի եկեղեցին հրաժարվել է թույլ տալ հաղորդության ժամանակ գլյուտեն չպարունակող հաց և ոչ ալկոհոլային գինի օգտագործելԿանոնական օրենքի համապատասխան՝ Սուրբ Հաղորդության համար օգտագործվող հացը պետք է պատրաստված լինի «լավագույն և մաքուր ցորենի ալյուրից, իսկ գինին խմորված խաղողի որակյալ և օգտակար հյութից»։
15:51 • 10.02.25Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանըՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։
15:47 • 10.02.25Հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ չի ներկայացվել. Զբոսաշրջության կոմիտեԱյս համատեքսում հյուրանոցային տնտեսություններին պահանջ չի ներկայացվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աղոթատեղեր ունենալու վերաբերյալ։ Տեղեկացնում ենք նաև, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը չի լիցենզավորվում, ուստի, հնարավոր չէ վերջիններիս զրկել լիցենզիայից։
15:33 • 10.02.25Ասում եք՝ ասե՛ք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացե՛ք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի. Հաղթանակ թաղամասում ակցիաները չեն դադարելու«Ձեզ էլ եմ հրավիրում Հաղթանակ թաղամաս, որ գաք այստեղ՝ բոլորին ասեք, ես ընդունել եմ Դավթյան Գվիդոնին, բայց չեմ արել իմ տված խոստումերը, ասել եմ՝ չեմ արել, ոնց որ ձեր կարգախոսն է՝ ասե՛ք՝ կանենք, ասում ենք, չենք անում: Եթե չեք կարողանում անել, եղբա՛յր, գնացեք, ով որ կարողանում է անել, ինքը կգա կանի, ժողովուրդը կասի՝ ում կասի, ինքը կանի»,- ասաց բնակիչը:
15:12 • 10.02.25Առանձնահատուկ պահանջարկ ունեցող ցանկացած համարանիշ հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ՝ առանց նախապես քվեարկությանՆԳՆ բարեփոխումների հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ, հաշվետվողական ու հասանելի ծառայությունների մատուցումն է՝ համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին։
15:04 • 10.02.25Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցել է նաև Մայր Աթոռի ներկայացուցիչըԳագաթնաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը՝ վերահաստատելով ԱՄՆ հանձնառությունը պաշտպանելու կրոնական համայնքների իրավունքները։ Գագաթնաժողովի նիստերին մասնակցում էր նաև Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ)։
14:57 • 10.02.25Լարված իրավիճակ` Հաղթանակ թաղամասում. բնակիչները փակել են ճանապարհըԽնդիրը, ըստ բնակիչների, այն է, որ իրենք չեն կարողանում իրացնել իրենց հողերը:
14:54 • 10.02.25Ադրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիրԱդրբեջանն արգելել է պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր. այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի հակաադրբեջանական հայտարարությունների և նրա դեմ ձեռնարկվելիք քայլերի մասին տեղական լրատվամիջոցների հարցին:
14:18 • 10.02.25Պուտինը կմեկնի ՉինաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրավերով, կմեկնի Պեկին, հայտնել են Կրեմլից: Նա կմասնակցի Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի կապակցությամբ տոնակատարություններին: Սակայն մեկնման հստակ ամսաթիվը հայտնի չէ:
