Իրադարձային
-ից
-ը
11:24 • 02.02.25Լավ կլինի, որ համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակվի. Ռուբեն ՄելիքյանՓաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի երեկվա ձերբակալությանն ու այնուհետև դատարանի շենքից ազատ արձակմանը՝ նկատելով, որ տվյալ հանգուցալուծումը միայն հանրային հստակ արձագանքի հետևանք էր: Նա կոչ է արել համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակել:
10:57 • 02.02.25ՀՀ իշխանությունները հաճոյանում են Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով բոլոր պահանջները. թյուրքագետը՝ արցախցու հետ միջադեպի մասինԹյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի ձերբակալությանը՝ ընդգծելով, որ առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով: Նրա համոզմամբ՝ սա առաջին հերթին խոսքի ազատության, հակաթուրքական (այսինքն՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։
10:12 • 02.02.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։
21:00 • 01.02.25Ուրասար գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկույթՀրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։
20:41 • 01.02.25Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության«Ցավում եմ, որ իշխանությունները չհասկացան, որ սա ասիական շուկա չէ, մենք կարտոֆիլ չենք վաճառում, էն որ հարցնում են` ի՞նչ արժե կարտոֆիլը, պատասխան` 300 դրամ, մենք էլ ասում ենք` դե լավ դե, մի քիչ իջի, ասենք` 150 դրամ։ Իրենք չեն հասկանում, որ մարդիկ պահանջում են 100 դրամ, քանի որ սա հազիվ այն գումարն է, որ կարողանում են տալ»,- վստահեցրեց Մարությանը։
20:03 • 01.02.25Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակումԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
19:30 • 01.02.25Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցումները գրանցվել են Գուբա սեյսմիկ կայանից 14 կմ հարավ-արևմուտք՝ համանուն տարածքում։
18:54 • 01.02.25Արտադրամասերում գոյություն ունեն մարդկային արժшնապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ․ ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլը շարունակվում է«Երբ որ մենք պահանջում ենք քննարկում, դա նշանակում է, որ այն առնվազն պետք է տեսանկարահանվի և մենք ունենանք գրավոր պատասխանների։ Առավել քան համոզված եմ, որ արտադրամասերում գոյություն ունեն մարդկային արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ»,- նշել է մեկ այլ աշխատակից։
18:21 • 01.02.25Թալանել, հետո փորձել են шյրել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան«Երկար ժամանակ է՝ մեքենան այստեղ է կայանված, գաղափար չունեմ, թե ով է արել»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։
18:12 • 01.02.25Երևան-Գյումրի ավտոճանապարհին դիզվառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվելՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
18:03 • 01.02.25Լիբանանում հայ հոգևորական է սպանվելՆշվում է, որ երիտասարդ հոգևորականը հավանաբար ավազակային հարձակման զոհ է դարձել։
17:53 • 01.02.25Ակնհայտ սպառնшլիք է այդ հայտարարությունը, ու մեզ չի վախեցրել, երեկոյան հավաքվելու ենք Քաջարանում ու շարունակելու ենք ակցիաները․ ԶՊՄԿ աշխատակիցՄխիթարյանն ասաց՝ երեկ առավոտյան հանդիպել են տնօրենին ու փոխտնօրեններին, բայց կառուցողական չի եղել: Հատկապես աշխատավարձի հարցը չեն ցանկացել քննարկել: Միջնորդել է Քաջարանի համայնքապետը, բայց էլի չի ստացվել կոմպրոմիսը աշխատակիցների ու տնօրինության միջև: Պայքարը շարունակելու են, վստահեցնում է մեր զրուցակիցը:
17:22 • 01.02.25Ֆրանսիայի ծերանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելԸնդհանուր առմամբ, նշված տուն-ինտերնատում ապրում է մոտ 80 մարդ։
17:07 • 01.02.25Ավիավթարի հետևանքով զոհված գեղասահորդներ Շիշկովան և Նաումովը կհուղարկավորվեն ԱՄՆ-ումՆշվում է, որ նման որոշում է կայացրել նրանց որդին՝ Մաքսիմը, ով ապրում է Բոստոնում և այժմ հանդիսանում է գեղասահքի ԱՄՆ ազգային հավաքականի անդամ։
16:56 • 01.02.25Երևանում «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանըՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
