Իրադարձային
-ից
-ը
12:59 • 31.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։
12:46 • 31.01.25Երևանի կենտրոնն այս պահին ամբողջությամբ հոսանքազրկված էԱշխատանքներ են տարվում վերականգնման համար։
12:07 • 31.01.25Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարԻրենք տվել են էն թվերը, որնք հանդիսացել են էսօրվա մեր հարցադրումների հիմքը:
11:03 • 31.01.25Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հեռացվել է ԵՄ դրոշըՎրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահի ֆոնը պետք է լինի պետական դրոշը և նախագահական դրոշը, որի վրա պատկերված է պետական զինանշանը։ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրացուցիչ տեղադրել էր ԵՄ դրոշը՝ ընդգծելու երկրի եվրոպական նկրտումները։
10:58 • 31.01.25Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ (լուսանկարներ)Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը: Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:
10:55 • 31.01.25ԱՄՆ-ում ավիաաղետի հետևանքով զոհվածներից 3-ն ունեին ռուսական անձնագրեր. ՌԴ ԱԳՆ«Այդ ավիաաղետի երեք զոհերը, ըստ մեր դեսպանատան, ունեն ռուսական անձնագրեր, չորրորդը ևս կարող է ունենալ ռուսական անձնագիր, այս տեղեկությունն այժմ ճշտվում է»,- նշել է դիվանագետը։
10:54 • 31.01.25Երևանի ավագանու նիստի ժամանակ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել (տեսանյութ)«Խուլիգանությունն այս դահլիճում չի ընդունվելու. ձեր քուչի մակարդակի «բազարներն» այս դահլիճից դուրս կտանեք»,- ասել է Ավինյանը:
10:46 • 31.01.25Թուրքիայում 79 մարդու կյանք խլած հրդեհից հետո Անթալիայում կապարակնքվել է 50 հյուրանոցՕտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կալեիչի թաղամասի հյուրանոցները փակ են խախտումների, այդ թվում՝ շահագործման լիցենզիաների բացակայության պատճառով:
10:35 • 31.01.25Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունվարի 30-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
10:32 • 31.01.25ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանցՀավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում:
10:09 • 31.01.25Երևանում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տանիքումՀրդեհը մեկուսացվել է ժամը 05:41-ին, մարվել՝ 06:10-ին: Այրվել են գազալցակայանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 գմ) և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ):
09:45 • 31.01.251 զոհ, 3 վիրավոր. Լոռիում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտումՍարամեջ բնակավայրի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
09:42 • 31.01.25Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABCՀունվարի 30-ին American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնում վայրէջք կատարելիս բախվել ռազմական ուղղաթիռին։ Երկուսն էլ ընկել են գետը։ Բոլոր ուղևորները՝ 67 մարդ, զոհվել են։ Զոհերի թվում կան ռուս գեղասահորդներ։ Բախման պատճառները դեռ պարզված չեն։
09:33 • 31.01.25Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
08:56 • 31.01.25Տիգրան Մեծի պողոտայում 4 մեքենա է բախվել․ կան տուժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռ․ Մ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
