Իրադարձային
-ից
-ը
16:51 • 26.01.25Բելառուսը կցանկանար համագործակցել Միացյալ Նահանգների հետ, այն աշխարհի առաջատար երկիրն է․ Ալեքսանդր ԼուկաշենկոԱՄՆ-ն աշխարհի առաջատար երկիրն է և լուրջ ազդեցություն ունի տնտեսության վրա։
16:36 • 26.01.25«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան 100,000 մարդ մնացել է առանց էլեկտրականությանՄեծ Բրիտանիայից լրացուցիչ ինժեներներ են գործուղվել տարածաշրջան, որպեսզի NIE ցանցերին օգնեն վերականգնել էլեկտրամատակարարումը:
16:09 • 26.01.25Թրամփը ցանկանում է Գազայի հատվածում ապրող ավելի քան 1 մլն պաղեստինցու «ժամանակավորապես» բնակեցնել Հորդանանում և Եգիպտոսում«Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, և մենք պարզապես մաքրում ենք այդ ամբողջը... Ես չգիտեմ, ինչ-որ բան պետք է արվի. հիմա այնտեղ (Գազայի հատվածում) փլատակներ են: Գրեթե ամեն ինչ քանդված է, մարդիկ մահանում են: Ես կցանկանայի՝ արաբական որոշ պետություններում կառուցվեին բնակարաններ, որտեղ, կարծում եմ, պաղեստինցիները կարող էին խաղաղ ապրել», - ասել է ԱՄՆ նախագահը:
15:31 • 26.01.25Մասկն առաջարկել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև գտնվող Լա Մանշը վերանվանել Ջորջ Վաշինգտոնի պատվին«Նոր անվանում Անգլիան Ֆրանսիայից բաժանող ջրանցքի համար»,- գրել է Մասկը X-ում։ Գրառմանը կից նա հրապարակել է նաև Լա Մանշի արբանյակային պատկերը՝ «Ջորջ Վաշինգտոնի ջրանցք» վերտառությամբ։
12:37 • 26.01.25Թրամփը հրահանգել է չեղարկել Իսրայելին 908 կիլոգրամ քաշով ավիառումբերի մատակարարման արգելքը, որը սահմանել էր Բայդենը. Axios«Թրամփի վարչակազմը հանձնարարել է Պենտագոնին չեղարկել Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին 2000 ֆունտանոց ռումբեր մատակարարելու արգելքը»,- գրել է պորտալը։
12:22 • 26.01.25Լուկաշենկոն սիրելի շան հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններումՆշենք, որ Բելառուսում մեկնարկել են 7-րդ նախագահական ընտրությունները. քվեարկության հիմնական օրը երկրի տարածքում գործում է ավելի քան 5,300 ընտրատեղամաս։
12:03 • 26.01.25Երևանում ոչ սթափ վարորդը Toyota Camry-ով բախվել է 6 մեքենայի (լուսանկարներ)Հունվարի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմանում Երևանի բնակիչ Արսեն Ալեքսանյանն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված Hyundai Sonata, Honda, 2 Nissan Tiida, Nissan Altima, Opel Combo մակնիշի ավտոմեքենաներին։
11:55 • 26.01.25Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներՀունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Աբովյան, Մարալիկ քաղաքներում, Տրետուք, Դդմաշեն գյուղերում և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհին:
11:51 • 26.01.25Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակՀունվարի 26-ին, ժամը 02:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։
10:57 • 26.01.25Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով«Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
10:47 • 26.01.25Հյուսիսային Կորեան ռազմավարական սուզանավից թևավոր հրթիռ է փորձարկելՀրթիռները 2,08 ժամում անցել են 1,500 կմ տարածություն և խոցել թիրախը։ Զորավարժություններին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
10:34 • 26.01.25Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ)Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ վթարի հետևանքով Ford-ի վարորդ Էվիկ Ա․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
22:30 • 25.01.25Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև 5 տարի հետո, 10, 15 տարի հետո․ վարչապետԱյսօր Հայաստանի տասնյակ գյուղերում մենք տրանսպորտային համակարգ ներդնելու համակարգ ունենք։ Մարդիկ չեն կարողանում իրենց գյուղերից տեղաշարժվել։
21:05 • 25.01.25Պետք է 7-8 հոգով ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, բարձրանայինք կառավարության շենք․ Բազեյանը՝ իրեն ներկայացվող մեղադրանքի մասին«Որևէ փաստաթղթի տակ չեմ ստորագրել, որովհետև այս ամեն ինչն ապօրինություն է»,- նշել է Բազեյանը։
19:20 • 25.01.25Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայումՀրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը:
