Իրադարձային
-ից
-ը
12:47 • 19.01.25Իրանում մեկ շաբաթում ավելի քան 10 երկրաշարժ է գրանցվելՕջախը գտնվել է 11 կմ խորության վրա: Ավերածություններ չկան: Նշվում է, որ այս շաբաթվա ընթացքում այս շրջանում ավելի քան 10 երկրաշարժ է գրանցվել:
12:28 • 19.01.25Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու օրը կրկին հարվածել է Գազային. կան զոհերՆշվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողություններն անկլավում՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցումով, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել իսրայելցի պատանդների ցուցակները փոխանակման համար:
12:09 • 19.01.25Կոտայքում եղբայրը որսորդության ժամանակ կրակել է եղբորըՆշվում է, որ Զ. Զ-ը. և Գ-ը. Զ․-երը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու և Գ. Զ․-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ. Զ․-ին։ Հայտնաբերվել է նաև երկրորդ զենքը։
10:59 • 19.01.25Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ)Սպիտակ տուն Թրամփի վերադարձի տոնակատարությունները սկսվել են ԱՄՆ մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստերլինգ քաղաքում՝ նրա գոլֆի ակումբում ճոխ հրավառությամբ:
10:29 • 19.01.25Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացիՀրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 01:59-ին: Նկուղային հարկում այրվել են էլեկտրական վահանակ, 50 գմ մալուխ, 1 քմ տարածքում կենցաղային իրեր, ջերմահարվել՝ 3 քմ կախովի առաստաղ: Տարհանվել է 17 քաղաքացի։
10:06 • 19.01.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
20:25 • 18.01.25Արագածոտնում ավտոմեքենա է այրվելԴեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
20:20 • 18.01.25Լոռիում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
20:09 • 18.01.25Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը (լուսանկար)«Դիմում եմ եռակողմ հայտարարության (9 նոյեմբերի, 2020թ․) կողմերին՝ կարգավորել արցախցիների վերադարձի հարցը ԼՂ տարածք, ապահովել նրանց անվտանգությունը»,- մասնավորապես ասված է նամակում։
18:59 • 18.01.25Երևանյան լճից փրկարարները դnւրս են բերել տղամարդnւ մшրմինԴեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
18:00 • 18.01.25Իսպանիայում լեռնադահուկային ճոպանուղու փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժելՀաղորդվում է, որ վերելակը կարող էր խափանվել մալուխի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն միջադեպի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն։
17:47 • 18.01.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱպարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
16:27 • 18.01.25Արագածոտնում էլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցԸստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
16:02 • 18.01.25Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆԻսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումը շարունակվում է, չնայած Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի վերջնաժամկետի մոտենալուն, որն, ըստ նախատեսվածի, ուժի մեջ է մտնելու հունվարի 19-ի առավոտյան:
15:50 • 18.01.25Երասխում բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է դաշտամիջյան հատվածումԸստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
