Իրադարձային
-ից
-ը
17:03 • 15.01.25Կիսում եմ վարչապետի մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն սրբագործել բանակը. Սուրեն ՊապիկյանԱմենևին խոսքն այն մասին չէ, որ մենք սրանով վատաբանում ենք ինչ-որ կերպ նրանց վաստակը նսեմացնել։ Խոսքն այն մասին է, որ մենք զինված ուժերին վերաբերում ենք հարգանքով, պատասխանատվությամբ, և ուզում ենք, որ պատասխանատվությունը լինի բալանսավորված։ Մենք հասկանում ենք, որ անվտանգություն ասելով՝ միայն սահմանին կանգնած զինվորը չէ։
16:58 • 15.01.25Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq.amԱրևիկ Ալիխանյանի պատմելով՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը խնդրել է համայնքի ղեկավարին, որ հնարավորություն տան Արևիկ Ալիխանյանին աշխատել, բայց Դավիթ Սարգսյանն ասել է, որ մինչև ինքը վերադառնա համայնքապետարան, Արևիկ Ալիխանյանը պետք է իր դիմումն արդեն գրած լինի։
16:45 • 15.01.25ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըՌազմական գերատեսչությունից հայտնել են, որ փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։ Սա 2025 թվականի ընթացքում երկրների միջև գերիների առաջին փոխանակումն է։
16:44 • 15.01.25Հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին, մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել. Սուրեն ՊապիկյանՄենք մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել, գիտեք, որ վերջին տարիներին շարունակվում են մեր զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, մեր համագործակցությունը՝ խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կերպափոխման շրջանակներում, և մենք գոհ ենք այդ համագործակցությունից:
16:34 • 15.01.25Չեմ հասկանում՝ կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Կիսելյով«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» (Вести недели) հաղորդաշարի թողարկման կոնկրետ որ հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ ԱԳՆ։ Նա ընդգծել է, որ առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա։
16:32 • 15.01.25ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Թալինում և Աբովյանում մառախուղ էԹալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է:
16:25 • 15.01.25«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրերՀայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։
16:17 • 15.01.25Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղելԱդրբեջանցի զինծառայոն Ադիլ Բախշալիևն ինքնասպան է եղել՝ ծառայողական հրազենից կրակելով իր վրա։ Դեպքը տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում:
16:13 • 15.01.25Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալԻնչպես նշում է nbcnews.com-ը, նրանք աշխատում են գիշերվա ընթացքում՝ անտառային հրդեհները զսպելու համար, ըստ Կալիֆորնիայի ուղղիչ և վերականգնողական դեպարտամենտի:
15:47 • 15.01.25Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համարՃանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
15:38 • 15.01.25Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի«Տնտեսավարողն անպայման կզգուշացվի: Այս կազմակերպության հետ կապված բոլոր բողոքներն արձանագրվել են և, արտադրական գործընթացի մեկնարկից հետո, արտադրությունում վերահսկողական միջոցառում կկազմակերպվի»,- ասաց Անուշ Հարությունյանը:
15:19 • 15.01.25Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժՎթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
15:19 • 15.01.25Սլովակ դպրոցականը հրաժարվել է սեղմել երկրի նախագահի ձեռքը՝ Ուկրաինայի հարցում վերջինիս դիրքորոշման պատճառովԴպրոցականը բացատրել է իր արարքի պատճառը.«Չեմ կարծում, որ ճիշտ կլիներ սեղմել նման մարդու ձեռքը կամ շփվել նրա հետ, քանի որ ես համաձայն չեմ նրա հետ և նրան համարում եմ խաբեբա և ստախոս»:
15:08 • 15.01.25Նիկոլ Փաշինյանին մենք բերեցինք, մենք էլ կհեռացնենք, ինչպես «Կովկասի գերnւhի» ֆիլմի Շուրիկն էր ասում. քաղաքացին՝ Փաշինյանին հեռացնելու մասին«Ասեք՝ ոնց կոշտ ձևով բոյկոտենք, հիմնավոր հաշվարկներով մենք պատրաստ ենք ներկայացնել, որ այս գնագոյացումը սխալ է»,- ասաց քաղաքացին:
14:24 • 15.01.25Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ ՄարությանՆախ ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն նախագիծ ենք ներկայացրել, ըստ որի պահպանում են բոլոր այն փաթեթները, որը քաղաքապետարանն առաջարկում է և դրան ավելանում է ևս մեկ կետ, այն է՝ մեկ ուղևորությունը 100 դրամ, այսինքն բառացի այն, ինչ որ տեղի է ունենում հունվարին, այսինքն կարող ես բոլոր փաթեթներից օգտվել և կա մեկ ուղևորությունը 100 դրամ:
