Իրադարձային
-ից
-ը
16:23 • 05.01.25Աղավնավանք և Ձորավանք համայնքների սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է (լուսանկարներ)Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին:
16:13 • 05.01.25Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվելՎթարի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 67 և 69 տարեկան։
15:28 • 05.01.25Ուզբեկստանում առյուծները հոշոտել են կենդանաբանական այգու աշխատակցինՈւզբեկստանում առյուծները հոշոտել են կենդանաբանական այգու աշխատակցին, որը փորձել է արգելավանդակի առաջնային հատված դուրս եկած գիշատիչներին հետ ուղարկել: Նա միացված սմարթֆոնով մտել է արգելավանդակը, որպեսզի տեսանկարահանի գործընթացը:
14:04 • 05.01.25Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրոհը։ Սակայն ՌԴ-ն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:
13:25 • 05.01.25Եռաբլուրում շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքի առնչությամբ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվելՀամացանցում սկսել է մի տեսանյութ տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են 2 անձ վերցնում շիրմաքարին տեղադրված ծաղիկները։ Տեսագրությունն արվել է մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ծնողների տեղադրած տեսախցիկների միջոցով։ Տեսանյութում լսվում է, որ տղամարդկանցից մեկը մյուսին հրահանգում է վերցնել ծաղիկները, մյուսն էլ վերցնում է դրանք։ Ծաղիկները գողացել են հունվարի 2-ին՝ Գոռ Ասատրյանի գերեզմանի մոտից։
13:23 • 05.01.25Աղավնավանքի և Ձորավանքի սարերում բռնկված հրդեհն առայժմ չի մարվել. դեպքի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար (լուսանկարներ)Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։
13:14 • 05.01.25ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչը խոցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
12:31 • 05.01.25Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը (տեսանյութ)«Մեդալը շնորհվել է անհատներին, որոնք օրինակելի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, նրա արժեքների, անվտանգության պաշտպանության, համաշխարհային խաղաղության, այլ նշանակալի հասարակական, պետական և մասնավոր ձեռնարկումների մեջ», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
11:43 • 05.01.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանովՀայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
11:31 • 05.01.25Պռոշյան գյուղում Mercedes-ը կոտրել է ցուցանակն ու, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել. 29-ամյա վարորդը զոհվել էԱյսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:30-ի սահմանում Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչ Գեղամ Ջանոյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջված հայտնվել բնակչի քարե շինության մոտ։
11:10 • 05.01.25Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
11:03 • 05.01.25Հրդեհ` Աղավնավանքի և Ձորավանքի սարերում. դեպքի վայր է մեկնել 87 հրշեջ-փրկարարՏրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։
10:51 • 05.01.25Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել օգնությունՀունվարի 4-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
20:47 • 04.01.25Զոքանչի բնակարանից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել էԿասկածյալ Գևորգ Մ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես օպերատոր և տուժածի փեսան է։
19:10 • 04.01.25Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվելՍևաստոպոլում առափնյա գծի զանգվածային աղտոտվածություն չկա, բայց մազութի հետքեր կան տարբեր վայրերում
