Իրադարձային
-ից
-ը
11:56 • 02.01.25Հրաձգություն՝ Նյու Յորքի գիշերային ակումբում․ կան զոհեր և վիրավորներԱնհայտ անձը երեկ երեկոյան կրակ է բացել Նյու Յորքի արևելքում գտնվող Քուինսի Amazura գիշերային ակումբի մոտ։
11:16 • 02.01.25Հրաձգություն՝ Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներՏղամարդը փորձել է սպանել ինքն իրեն, երբ նրան շրջապատել են ոստիկանները, նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
11:05 • 02.01.25Իլոն Մասկն անդրադարձել է Tesla Cybertrack-ի պայթյունինՀիշեցնենք, որ նախօրեին Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել էր Tesla Cybertruck ավտոմեքենա։
10:33 • 02.01.25Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ըՊայթյունի հետևանքով վարորդը մահացել է, յոթ մարդ վիրավորվել է։
10:04 • 02.01.25ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
22:04 • 01.01.25ՃՏՊ Առինջ գյուղում․ կան տուժածներՀունվարի 1-ին, ժամը 18։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
21:44 • 01.01.25Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունն ու ազատ չարձակի իսրայելցի պատանդներին«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Գազայի ահաբեկիչների ղեկավարներին. եթե ՀԱՄԱՍ-ը շուտով թույլ չտա Գազայից իսրայելցի պատանդների ազատ արձակումը... և շարունակի կրակել իսրայելական համայնքների վրա, նա կբախվի այնպիսի ինտենսիվ հարվածների, որոնք Գազայում երկար ժամանակ չեն եղել»,- ասել է Կացն իսրայելական Նետիվոտ քաղաք այցելելուց հետո, որը վերջերս Գազայից հրթիռակոծության թիրախ էր դարձել:
21:23 • 01.01.25Նեապոլի օդանավակայանում ինքնաթիռ է ընկելՕդանավակայանի տարածքում վնասվել են մի քանի շենքեր։ Ինքնաթիռում գտնվող չորս մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Օդանավակայանն արդեն վերսկսել է բնականոն աշխատանքը, ասվում է օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
19:59 • 01.01.25Բելգիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ արգելվել է միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքըԲելգիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ հունվարի 1-ից արգելվել է միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը: Այսպիսով, իշխանությունները ջանում են կանխել դեռահասների և երիտասարդների շրջանում նիկոտինից կախվածության ձեռքբերումը, ինչպես նաև նպատակ ունեն պաշտպանել շրջակա միջավայրը:
17:39 • 01.01.25Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայում Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվՈւղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ բարեկամ երկու ժողովուրդների»։
17:26 • 01.01.25Գեղարքունիքում Mitsubishi Pajero-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի հարյուր մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում․ կան վիրավnրներԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
16:06 • 01.01.25Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է Ամանորը տոնող ամբոխի մեջ. կա 10 զոհ, 30 վիրավորԴեպքը տեղի է ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հարտված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով, ուստի Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել:
14:58 • 01.01.25Իրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի Քերման նահանգի հարավում՝ Ֆարյաբում, Ռիխտերի սանդղակով 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr-ը, այն գրանցվել է ժամը 13:32-ին: Ինչպես հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտը, օջախը գտնվել է 90 կմ խորության վրա:
14:47 • 01.01.25Երևանում Toyota Camry-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է Tesla-ին, այնուհետև ծառին, որն էլ տապալվել և վնասել է BMW-ն և Nissan-ըԱղբյուրի տեղեկություններով՝ Toyota Camry-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և միայն պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ է վերադարձել դեպքի վայր և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։

