Իրադարձային
-ից
-ը
20:49 • 25.12.24Ակտաու քաղաքի մերձակայքում վթարված ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամներից երեքը ողջ են մնացելՀաղորդվում է, որ գտնվել է նաև Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղը։
20:22 • 25.12.24Միջերկրական ծովում ռուսական «Ursa Major» նավի կործանման պատճառը ահաբեկչությունն է«Օբորոնլոգիստիկան» վստահեցրել է, որ նավի գերբեռնվածություն չի եղել։ ««Ursa Major» նավը Ռուսաստանի խոշորագույն բեռնանավերից մեկն է (առավելագույն բեռնատարողությունը՝ 9,5 հազար տոննա), 806 տոննա բեռով Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստից ուղևորվել է «Վլադիվոստոկ» նավահանգիստ։
19:33 • 25.12.24Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԴեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
19:14 • 25.12.24Արարատում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ կա տուժածՎթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
18:59 • 25.12.24Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ ավտոմեքենաներից մեկը հայտնվել է մայթին. կա տուժածՏարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նարեկ Զոհրաբյանը և կրտսեր պարեկ Նաիրի Գաբրիելյանը։
18:39 • 25.12.24Արմավիրում մեքենայում գողացված մալուխներ և սարքավորումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։
18:09 • 25.12.24Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասինՇատ դժվար է լինելու, քանի որ մենք գիտենք, որ «Նյուքասլն» իր երկրպագուներով շատ ուժեղ մարզադաշտ է նրանց համար, դժվար՝ մրցակցի համար։ Քիչ թե շատ հաջողության են հասնում տանը։
17:42 • 25.12.24Արգելվել է «Աթենք» ՍՊԸ էլեկտրամատակարարման ենթակայանի գործարկումը՝ արձանագրված թերությունների պատճառովՈւսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աթենք» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումն ունի մի շարք թերություններ։
17:32 • 25.12.24Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:
17:30 • 25.12.24Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարումԸստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
17:22 • 25.12.24Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։
17:03 • 25.12.24Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները կանխարգելելու նպատակով պարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի. ՆԳՆՆերքին գործերի նախարարությունը, կարևորելով նշված հանցատեսակի դեմ ամենօրյա հետևողական պայքարին զուգընթաց իրավական դաշտի՝ գործնականում հիմնավորված լավարկումը, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է խստացնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողության համար քրեական պատասխանատվությունը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանին ու բնույթին։ Պատասխանատվության խստացումն այն գործիքակազմերից է, որը թույլ կտա մեծացնել կանխարգելիչ ազդեցությունը:
16:57 • 25.12.24Հռոմի Պապը սուրբծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել88-ամյա Ֆրանցիսկոս Պապը, նշելով իր հովվապետության 12-րդ Սուրբ Ծնունդը, կոչ է արել դադարեցնել քաղաքական, սոցիալական և ռազմական հակամարտությունները Լիբանանում, Մալիում, Մոզամբիկում, Հաիթիում, Վենեսուելայում և Նիկարագուայում:
15:59 • 25.12.24Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա նշելու Հաղթանակի օրը«Հարգելի բարեկամներ, մենք սպասում ենք ձեզ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական տոնակատարություններին: Մենք նաև հույս ունենք, որ ԱՊՀ երկրների զորքերը կկարողանան մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին»,- ասել է Պուտինը»,- ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ իր գործընկերներին դիմել է Ռուսաստանի ղեկավարը։
15:50 • 25.12.24Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան«Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- գրել է Փաշինյանը:
