Իրադարձային
-ից
-ը
12:10 • 01.12.24Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը«Քեշը հիանալի իրավաբան է, քննիչ և «սկզբից Ամերիկան» գաղափարի ջատագով, որն իր կարիերան անցկացրել է պայքարելով կոռուպցիայի դեմ, պաշտպանելով արդարությունը և պաշտպանելով ամերիկացիներին», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:
11:59 • 01.12.24Վրաստանում հատուկջոկատայիններին չի հաջողվել ցրել բոլոր ցուցարարներին. առավոտից բողոքի ցույցը Թբիլիսիում շարունակվում էՀատուկջոկատայիններին չի հաջողվել ամբողջությամբ ցրել Թբիլիսիի կենտրոնում հավաքված ցուցարարներին, առավոտից բողոքի ցույցը Թբիլիսիում շարունակվում է, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
10:43 • 01.12.24Արամ Ա Վեհափառը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. բախումները հեռու են հայկական թաղամասերիցՎեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ լինելով առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ, իր բարձր գնահատանքն է հայտնել նրանց, որ բարձրագույն աստիճանի պատասխանատու ոգով են հետևում հայ համայնքի բարօրության։ Հայտնենք, որ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։
10:39 • 01.12.24Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, հայտնում է Փրկարար ծառայությունը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար. տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:28 • 01.12.24ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,-նշվում է պարզաբանման մեջ։
10:23 • 01.12.24Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են թույլ տեղումներԴեկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևան քաղաքում դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
21:18 • 30.11.24«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքինՀարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել է 70 ուղևոր, որոնք չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
20:50 • 30.11.24Վրաստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է արվում. Վրաստանի պետանվտանգության ծառայությունՊետական անվտանգության ծառայությունը նաև նշում է, որ իշխանության բռնի զավթմամբ շահագրգռված են կոնկրետ քաղաքական կուսակցություններ և նրանց առաջնորդներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ։
20:39 • 30.11.24Երևանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ․) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
20:30 • 30.11.24Նիդեռլանդներում Վրաստանի դեսպանը հրաժարվել է պաշտոնից՝ ի նշան բողոքիԵս հավատարմորեն կատարում էի իմ պաշտոնական պարտականությունները, քանի դեռ հավատում էի, որ կարող եմ ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա։
20:07 • 30.11.24Հալեպում ահաբեկիչները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրաՀիշեցնենք, որ այսօր սիրիական բանակը հայտարարել է Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:
19:20 • 30.11.24Վրաստանում ցուցարարները Հանրային հեռարձակողի շենքի մոտ են. պահանջում են ուղիղ եթեր ու հրաժարականներՑուցարարները նշում են, որ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ Ռուսթավելի պողոտայում կատարվածը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
18:32 • 30.11.24Բրիտանացիները Թրամփի հանդեպ ավելի լավ են տրամադրված, քան՝ Սթարմերի․ հարցումԸստ հետազոտության, բրիտանացիների 29%-ը դրական է վերաբերվում Թրամփին, մինչդեռ Սթարմերի մասին նույն կարծիքն է հայտնել միայն 25%-ը։
18:27 • 30.11.24«ՀԱՄԱՍ»-ը մեղադրում է Իսրայելին Գազայում արգելված զենքեր կիրառելու համարՇարժումը կոչ է անում միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով։
17:45 • 30.11.24Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակիցՆԳՆ 42 աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով և կոտրվածքներով, տեղափոխվել են բուժհաստատություններ։
