Իրադարձային
-ից
-ը
20:09 • 24.11.24Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժածՎթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և տուժածի ինքնությունը։
19:56 • 24.11.24«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային«Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
19:24 • 24.11.24Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրությունՍուրբ Պատարագի ընթացքում Նարեկ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:
18:42 • 24.11.24ՌԴ Մարքս քաղաքում ձերբակալել են վարորդի և ուղևորի ուղղությամբ կրակած տղամարդունՎարորդը մի քանի անգամ կրակել է փոքր ավտոմեքենայի վարորդի և ուղևորի ուղղությամբ: Նրանցից մեկը մահացել է, երկրորդը ՝ հոսպիտալացվել:
17:52 • 24.11.24Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էՆոր նախագահին սպասվում է ծանր աշխատանք, քանի որ երկրում բարձր է հանցագործության մակարդակը և գնաճը: Երկու թեկնածուներն էլ համակարծիք են, որ Ուրուգվայը Հարավային Ամերիկայի ամենաթանկ երկրներից մեկն է:
17:29 • 24.11.24Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններից մեկում«Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ նշված գազալցակայանից «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 35 տարեկան տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է:
16:45 • 24.11.24Ֆրանսիայի Բրոն քաղաքում բացվել է Մեղրի քաղաքի պուրակՖրանսիայում կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում Օռա ռեգիոնում գտնվող Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտել է Բրոն քաղաքում:
16:37 • 24.11.24Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցելՎթարի հետևանքով 3 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
14:10 • 24.11.24Կանադայի վարչապետին քննադատել են Մոնրեալում քաոսային իրավիճակի ֆոնին Թեյլոր Սվիֆթի համերգին զվարճանալու համար (լուսանկարներ, տեսանյութեր)Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին քննադատել են այն բանի համար, որ նա զվարճացել է Տորոնտոյում երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգին, իսկ այդ ընթացքում Մոնրեալում քաոսային իրավիճակ էր հակաիսրայելական ցույցերի պատճառով:
13:52 • 24.11.24Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
13:45 • 24.11.24Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխայինՆոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
13:16 • 24.11.24Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ն Արագածոտնում բախվել է Lexus-ին ու «ԳԱԶել»-ին. վիրավորը դեսպանատան աշխատակից էՆոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Tiguan, Lexus և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։
12:43 • 24.11.24ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներինԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
11:46 • 24.11.24Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի«Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
11:34 • 24.11.24Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինըԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
