Իրադարձային
-ից
-ը
17:43 • 20.11.24Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ ենՎթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
17:36 • 20.11.24Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է«Ես խնդիր եմ դրել մեր ստորաբաժանումների առաջ, որպեսզի օր առաջ ուսումնասիրեն և ավարտեն համալիր փորձաքննության փուլը»,- մանրամասնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
17:15 • 20.11.24Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. ՓաշինյանԵրկրի ղեկավարի խոսքով, «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:
17:12 • 20.11.24Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումըՍեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
17:00 • 20.11.24Հրդեհ՝ Մխչյան գյուղում. տունն ամբողջությամբ այրվել էՀրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40 քմ):
16:29 • 20.11.24Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ«Ֆրանսիայից խստորեն պահանջվում է վերջ դնել Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններին, որոնք վտանգում են հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
15:33 • 20.11.24Միլանի փողոցներից մեկը ճանաչվել է աշխարհում ամենաթանկը34 տարվա ընթացքում առաջին անգամ վարկանիշային աղյուսակը գլխավորել է եվրոպական փողոցը, նշում են փորձագետները։ 2023 թվականին Մոնտենապոլեոնեում նոր խանութներ են բացել Chanel-ը և Gucci-ն։
15:31 • 20.11.24Գործարկված էլեկտրոնային աճուրդների համակարգը հնարավորություն կտա առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայությանԱյս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պետական գույքի կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը:
15:09 • 20.11.24Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 8-ինԱսուլիսի ժամանակ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ ամանորյա միջոցառումները, ձևավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով, իսկ աշխատանքները բաժանվել են 5 լոտի:
14:59 • 20.11.24Արարատի մարզում նոր արագաչափ է տեղադրվելԼուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է նոյեմբերի 25-ից:
14:23 • 20.11.24Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերինԱրսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
14:10 • 20.11.24Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը (տեսանյութ)Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից
13:39 • 20.11.24Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակՄիջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նաև հավելեցին, որ, այդուհանդերձ, տրիբունալը դեռևս պետք է ճանաչի, որ գործը քննելու իրավազորություն ունի, ինչպես, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանն էր նման քննություն իրականացրել։
13:28 • 20.11.24Նախագահի հրամանագրով, Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարարՀիշեցնենք, որ երեկ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը:
13:24 • 20.11.24Ավինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆԳործուղման ծախսերը հոգում է ՀՀ Կառավարությունը։
