Իրադարձային
-ից
-ը
13:54 • 09.11.24Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՆոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
13:36 • 09.11.24Երևանի Սիլիկյան թաղամասում խճաքարով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելԱկանատեսներից մի քանիսը նշում էին, որ հավանաբար ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա կբախվեր մի քանի ավտոմեքենաների։
13:30 • 09.11.24Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին. քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Լիբանանում տիրող իրավիճակըՆշվում է, որ դեսպանը Արամ Առաջինի իրազեկել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների մասին։
13:07 • 09.11.24Երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են. Ավինյան (տեսանյութ)Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։
13:01 • 09.11.24Միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար (տեսանյութ)Մեքենաները կգործարկվեն այսօրվանից՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։
12:06 • 09.11.24Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունըՆշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր՝ հնարավոր է, որ նոյեմբերին տեղի ունենա համերգը, սպասում ենք կազմակերպության կողմից վերջնական պատասխանի:
11:35 • 09.11.24Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմըԱկադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
11:07 • 09.11.24Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Հայաստանի որոշ գյուղերումԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
10:53 • 09.11.24Հրդեհ՝ Ջրառատի տներից մեկում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՈստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։
10:29 • 09.11.24Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթքՀայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։
10:02 • 09.11.24Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծվածՏեղի բնակիչներն ու հողատարածքների սեփականատերերն իրենց հերթին մեզ հետ զրույցում ասացին, որ բերրի հողերը, որտեղ նախկինում ցորեն էին ցանում, հիմա անմշակ են մնում: Այնտեղ կարելի է հասնել մեկ այլ, համեմատաբար դժվարանցանելի ճանապարհով (ամենագնացներով)։
09:27 • 09.11.24Հրդեհ` Աշտարակում. այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերըՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարոյի ձորակում գտնվող անասնագոմում․ տուժածներ և անկած կենդանիներ չկան։
09:08 • 09.11.24Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
00:02 • 09.11.24Կրակոցներ՝ Արարատում․ կա 2 զոհԴեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։ Մահացածներն ազգականներ են։
23:48 • 08.11.24Խոշոր հրդեհ՝ Իրանի Զերենդ քաղաքում․ կան տուժածներԿան տուժածներ, որոնց թիվը ճշտվում է։
