Իրադարձային
-ից
-ը
18:31 • 11.10.24Հրդեհ՝ Արտաշատի բնակելի շենքերից մեկում. հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումըԸստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է խոհանոցի կահույքը, վնասվել ջեռուցման կաթսան:
17:32 • 11.10.24Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումըFastex-ը՝ որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ, մշտական աջակցություն է ցուցաբերում կրթության ոլորտին՝ իր ներդրումն ունենալով մասնագիտական բարձր որակի կրթության ապահովմանը։
15:56 • 11.10.2471 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա ՏոնիկյանըԶառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1
15:37 • 11.10.24Զելենսկին Հռոմի պապին խնդրել է օգնել ռուսական գերությունից վերադարձնել ուկրաինացիներինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։ Պետության ղեկավարը պոնտիֆիկոսին նկար է նվիրել Բուչայում ջարդերի մթեմայով՝ պոնտիֆիկոսին խնդրելով օգնել ռուսական գերությունից վերադարձնել ուկրաինացիներին: Այդ մասին հայտնում է Ansa-ն։
15:25 • 11.10.24Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնիցԱվելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:
15:03 • 11.10.24Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումըԳերատեսչությունից հիշեցրել են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:
15:00 • 11.10.24Հայաստանն ու Գերմանիան համաձայնեցրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2025 թվականի ծրագիրըԿողմերը քննարկել և երկուստեք գոհունակություն են հայտնել 2024 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքի վերաբերյալ
14:48 • 11.10.24Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8, հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
13:40 • 11.10.24Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել էԸստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
13:29 • 11.10.24Հայտնի է՝ ում է շնորհվել 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակըՈրոշումն ուրբաթ հայտարարել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն, որի ներկայացուցիչն ընդգծել է, որ Nihon Hidankyo-ն անխոնջ պայքարում է առանց միջուկային զենքի աշխարհի այն ժամանակ, երբ միջուկային տերությունները մեծացնում են իրենց միջուկային հնարավորությունները և կատարելագործում զենքերը:
12:39 • 11.10.24Պետդեպի և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անդամների հետԱՄՆ պետքարտուղարության և ՀՀում Միացյալ Նահանգների դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամների հետ Այս մասին առջաքելությունը հայտնել է Xի իր էջում
12:24 • 11.10.24Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով«Եթե իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերը կամ սպառնալիքները, դա շատ լուրջ սադրանք կլինի», - ուրբաթ Լաոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
12:12 • 11.10.24Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ)Ինչպես գրում է The Guardian-ը, ձկնորսի նավը փչացել է նախքան փոթորկի հարվածը: Տղամարդը կորցրել է առափնյա պահպանության հետ կապը։ Փոթորկի հանդարտվելուց հետո նրան գտել են Ֆլորիդայի ափից 48 կմ հեռավորության վրա, որտեղ նա կառչած էր սառցարանից:
12:04 • 11.10.24Երևանում մեքենա է այրվելԺամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարիա Յակոբսենի փողոցում ավտոմեքենա է այրվում:
11:55 • 11.10.24Հայաստանն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հարթակում գերիների ու անհետ կորածների հարցը բարձրաձայնելու համար. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էՆա նաև նշեց, որ անընդունելի քայլ կլինի ՀՀ մասնակցությունը COP29-ին այն պարագայում, երբ ունենք գերիներ և չճշտված ճակատագրեր:
