Իրադարձային
-ից
-ը
13:28 • 21.09.24Սեպտեմբերի 24-ին Եռաբլուրում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունըՀուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը;
13:14 • 21.09.24ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության հնարավոր սրացումը կհանգեցնի լայնածավալ պատերազմի. PoliticoՆշվում է, որ Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է դիվանագիտական լուծման հասնելու մտադիրության մասին, որի համար, սակայն, անհրաժեշտ է ռազմական գործողությունների միջոցով ճնշում գործադրել «Հեզբոլլահ»-ի վրա։
12:50 • 21.09.24Երևանում ԱԱԾ հարբած աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքԱղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը սկզբում հրաժարվել է սթափության թեստ հանձնել, սակայն սթափության փորձաքննությունից հետո պարզվել է, որ նա սփափ չի եղել, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավուքից:
12:17 • 21.09.24Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար․ ԱվինյանՄեր երեխաներին թողնելով ինքնիշխան ու զարգացող երկիր՝ մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն պահպանել ու պաշտպանել մեր արժեքներն ու անկախությունը։ Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն է։
11:34 • 21.09.24Եղբայրական հայ ժողովրդին դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի կողքին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին:
11:29 • 21.09.24Մեծ Բրիտանիայի թագավորն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել են Անկախության տոնի առթիվ«Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ», - գրել է դեսպանը։
11:13 • 21.09.24Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր, չենք գնալու. զոհված զինծառայողի հայրՀարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա, նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար համբուրողի համար բախումը էակա՞ն է»:
10:57 • 21.09.24Մեր գողացված երազների օրն է, «Եռաբլուրին» պարտք ունենք. Բագրատ Սրբազան«Մեր այցելությունը նահատակներին՝ առաջին հերթին «Եռաբլուր», ուխտի նշանակություն ունի: Ինչպես միշտ ասել եմ, առաջին պայմանով այդ հաղթանակը, երազանքը, հայրենիքը իրենց վերադարձնելու ուխտն է»,-ասաց նա:
10:40 • 21.09.24Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով,
10:28 • 21.09.24Երևանում բախվել են «Opel Astra»-ն և «Volkswagen Polo»-ն․ վիրավորների թվում կան երեխաներՎթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
10:04 • 21.09.24Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել էՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
09:48 • 21.09.24Այսօր նոր փորձությունների միջով է անցնում մեր երկիրն ու ժողովուրդը, վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների առջև․ Գարեգին ԲՄեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։
09:43 • 21.09.24ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ 3 մարդ հոսպիտալացվել էՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
09:28 • 21.09.24Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել․ Սերժ ՍարգսյանՈրևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է:
22:37 • 20.09.24Դիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՊարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1973 թ.) արգելափակվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում և չի կարողանում շարունակել ընթացքը։
