Իրադարձային
-ից
-ը
15:17 • 19.09.24Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ հանդիպում, մինչդեռ պետք է հանդիպեինք Ստեփանակերտում, Շուշիում, Ամարասում. Բագրատ Սրբազանն՝ արցախցիներինՍրբազանը նշեց, որ հավատում է՝ Աստծո զորությամբ, մեր նահատակների կանչով, իրենց ներկայությամբ մենք պետք է վերադառնանք։
15:00 • 19.09.24Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, նրանք հայհոյել ու հարվածել են միմյանցԻնչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանույթունից, վիճաբանության երեք մասնակիցներն էլ ձերբակալվել են և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:
14:34 • 19.09.24Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ ԲակալչուկըԲացի Բակալչուկից, ևս 6 հոգու մեղադրանք է առաջադրվել Wildberries-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած հրաձգության գործով, որի հետևանքով կա 2 զոհ, 7 վիրավոր:
14:29 • 19.09.24Արագածոտնում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը«Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
13:57 • 19.09.24Արևմտյան Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը հանդարտեցման ուղղությամբ է գնում. Անահիտ ԱվանեսյանՆա նշեց, որ ընդհանուր աշխատանքները դեռ շարունակվում են, և իրենց մարզային այցելությունները ևս կշարունակվեն:
13:50 • 19.09.24Հանրային ռադիոյում կողմնորոշվելու են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով. Ալիսա Գևորգյան«Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի նվեր էր»,- գրել է Գևորգյանը։
13:16 • 19.09.24Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտՔամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
13:03 • 19.09.24ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն իրենց թիմերով հանձնել են ԼՂ-ն, որ այստեղ 100 հազար ավելի ցուցարար ունենան. ՊապոյանՊապոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ և երրոդ նախագահներն ու նրանց թիմերն էին ողջունում դա ու նրանք տասն օրում «հաջողությամբ» լուծարեցին ԼՂ բոլոր ինստիտուտները:
13:00 • 19.09.24Մարզերում ունենք բնակավայրեր, որոնք ունեն նույն անունը, դա խնդի՞ր է, թե ոչ. ՓաշինյանՈրպես օրինակ Փաշինյանը բերեց Նոր Կյանք անունով մի քանի բնակավայրերի օրինակը:
12:45 • 19.09.24Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել էՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
12:30 • 19.09.24Ապամոնտաժված բենզալցակայանների գոյության համար ոչ մի իրավական հիմնավորում չի եղել. Նիկոլ ՓաշինյանՓաշինյանը նշեց, որ պետք է հետևողական լինել մշակած քաղաքականությունների իրագործման հարցում:
11:54 • 19.09.24«Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 1 մլրդ 940 մլն դրամ«ԲՏԱ նախարարության կողմից առաջարկվում է թվային փոխակերպման գործընթացի իրականացում ծրագրի չօգտագործված միջոցներից 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել ինժեներական քաղաք ծրագրին»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
11:36 • 19.09.24ՀՀ ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել. կառավարությունը որոշում ընդունեցՆախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից: Դրա ընդունումը համարվել է անհետաձգելի։
11:25 • 19.09.24Սեպտեմբերի 19-ը խարան է ՀՀ այսօրվա իշխանության ճակատին. Բագրատ ՍրբազանՄիևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է նաև ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։
11:03 • 19.09.24Լիբանանում տեղի ունեցած նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 450 վիրավորՆոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։
