Իրադարձային
-ից
-ը
13:15 • 29.08.24Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականինՆա նշել է, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններ։
13:12 • 29.08.24«Իքս» պահից համայնքներին քաջալերելու ենք՝ մարդկանց նկատմամբ վարչական լծակներ կիրառել, օրինակ, ցանկապատերը ժանգոտ թողնելու համար. Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանի խոսքով՝ այսօր մենք հարյուրավոր դպրոցներ ունենք, որոնց ցանկապատերը ժանգոտ են ու ոչ ոք չի նկատում, ասում են՝ ի՞նչ անենք, դպրոց է, ցանկապատը ժանգոտ է, մի քիչ էլ պետք է ժանգոտ լինի:
12:37 • 29.08.24Աֆղանստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵրկրաշարժի հետևանքով հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։
12:29 • 29.08.24Տպավորություն է, որ մենք շուկայից դուրս ենք մնում. արտահանող բեռնատարների վարորդների բողոքի ակցիան՝ Երևանում«Ակցիայի նպատակն է որպեսզի բեռնափոխադրման ոլորտի խնդիրները բացահայտնեք և իշխանությունները տեղեկանան այդ մասին»,-ասում է ակցիայի մասնակից Ալեքսան Հովակիմյանը:
12:26 • 29.08.24Եթե ուսուցիչը նույնիսկ 100 տոկոս արդյունքով հանձնել է կամավոր ատեստավորումը, պետք է նաև վերապատրաստվի 5 տարվա կտրվածքով. Փաշինյան (տեսանյութ)Բացի այդ, նախագծով հստակեցվում է նաև սկսնակ ուսուցիչների՝ այսինքն մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների, կարիքների գնահատման և վերապատրաստման դրույթը, որով այս խմբի ուսուցիչներին ավելի թիրախային աջակցություն է ցուցաբերվում:
12:23 • 29.08.24«BMW»-ն Մասիսում բախվել է գազախողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
12:13 • 29.08.24Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
11:46 • 29.08.24«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնենՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։
11:08 • 29.08.24Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգը չեղարկվել է ահաբեկչության վտանգի պատճառովԵրկրի ՆԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ Տերնիցում ձերբակալվել է 19-ամյա մի ավստրիացի, ով կասկածվում է նույն օրը Վիեննայում տեղի ունեցած խոշոր միջոցառման ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, նույն գործով տեղի են ունեցել այլ ձերբակալություններ:
10:58 • 29.08.24Բալահովիտում բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «KrAZ»-ը. կա զոհՎթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «KrAZ»-ի վարորդի և զոհի ինքնությունը:
10:52 • 29.08.24Հրդեհ՝ Մաստարա գյուղում․ տուժածներ չկանՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։
10:37 • 29.08.24Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրըԿռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին:
10:22 • 29.08.24ՊԵԿ-ը միջազգային առաքանուց 233 գրամ «ափիոն» է հայտնաբերել (տեսանյութ)Ձերբակալված անձը կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է։
10:16 • 29.08.24Ճապոնիայում թայֆունի հետևանքով կան զոհեր և տուժածներԿղզու պրեֆեկտուրաների որոշ հատվածներում, այդ թվում՝ Միյաձակիում, տարհանումներ են նշանակվել։ Այնտեղ ապրում է մոտ 400 հազար մարդ։
09:55 • 29.08.24Մայրաքաղաքում ապօրինի կանգնակներ տեղադրողները տուգանվում են (տեսանյութ)Շարունակական շրջայցերի նպատակը բոլոր քաղաքացիների համար անխոչընդոտ երթևեկություն ապահովելն է:
