Իրադարձային
-ից
-ը
14:12 • 17.08.24Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է առանց տեղումների եղանակՔամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
13:58 • 17.08.24Դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելուՏեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն , փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը ։
13:44 • 17.08.24Անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են․ ՆԳՆ«Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։ Նույն ձևաչափով ծառայություններ կմատուցվեն նաև օգոստոսի 24-ին»,-նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։
13:27 • 17.08.24Թուրքիայում պարզել են՝ ինչն է դարձել Իզմիրում բնական հրդեհների պատճառ (տեսանյութեր)Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ շաբաթ առավոտյան քամու ուժնությունը թուլացել է։ Երկրի իշխանություններն ակնկալում են իրավիճակը վերահսկողության տակ վերցնել առաջիկա ժամերի ընթացքում
13:06 • 17.08.24Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զինամթերքի պահեստինԻսրայելի պաշտպանության բանակը հրետանային կրակով գրոհել է Լիբանանի հարավում գտնվող Ռամիշ, Լավոնա, Քֆար-Շոբա և Այտա-էշ-Շաաբ շրջանները:
12:55 • 17.08.24Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին․ Տեր ԶաքարիաՄիածնաէջ Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին:
12:38 • 17.08.24Ադրբեջանի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացրել«С-300 Фаворит զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմերը մարտական պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել են դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել», - նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
12:27 • 17.08.24Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական շրջաններին․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներԻսրայելը հարվածներ է հասցրել պահեստին, որտեղ տեղակայված են եղել պատերազմի հետևանքով տեղահանված մարդիկ։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով մի ամբողջ ընտանիք է սպանվել։
11:33 • 17.08.24Կադաստրի կոմիտեն չի տրամադրում տեղեկություն, թե ինչ որոշման հիման վրա է փոխվել Կիրանցի քարտեզը (լուսանկարներ)Նշենք, որ ըստ կարգի Կադաստրի կոմիտեում քարտեզի փոփոխություններ արվում են համայնքի որոշման հիման վրա՝ համապատասխան գրություն ուղակելուց հետո:
10:33 • 17.08.24ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ տարածքում գործելու են ցուցասրահ, արվեստանոց և սրճարաններՄրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի է առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարը և իրականացվելիք ներդրումների չափը։
10:06 • 17.08.24Արգավանդ գյուղում կահույքի երկու արտադրամաս է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 04։40-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են կահույքի 2 արտադրամաս և հարակից տան տանիքը՝ մոտ 70 քմ, ջերմահարվել է տան սանհանգույցը (մոտ 3 քմ), 2 ննջասենյակ՝ մասնակի (յուրաքանչյուրը 20 քմ) և պատշգամբը՝ գույքով (մոտ 15 քմ)։
09:40 • 17.08.24Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Շողակաթի տոնըԸստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում:
09:23 • 17.08.24Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոմեքենաներՀրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։ Այրվել են մեկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ։
23:41 • 16.08.24Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը, մեկ մարդ մահացել էՌիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները:
23:30 • 16.08.24Երևանում բեռնատարը կոտրել է գազատար խողովակները. 30 տուն մնացել է առանց գազիԱշխատակիցներ են իրականացնվում, որպեսզի վթարի հետևանքով Բարբյուսի փողոցի մոտ 30 առանձնատների գազամատակարարումը վերականգնվի։
