Իրադարձային
-ից
-ը
13:49 • 06.08.24Ինչ գնահատական են տվել երևանցիները մայրաքաղաքի խնդիրներին. հարցումԻնչպե՞ս են վերաբերվում Երևանում նոր շենքերի մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը. լիովին դրական՝ 17,8%, ավելի շուտ դրական 25,1%, ընդհանրապես բացասական 34,6%:
13:30 • 06.08.24«Երևան սիթի տուրը» երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվովԵրևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը», երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով:
13:21 • 06.08.241 զոհ, 2 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են «Chevrolet Malibu», «ՎԱԶ 2106» ու «ԳԱԶ 3110» ավտոմեքենաներըՎթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
13:14 • 06.08.24Մասկը և Մեծ Բրիտանիայի վարչապետը «բшխվել են». The TelegraphԱմերիկյան Tesla, SpaceX, X ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քիր Սթարմերը «բախվել են» այն բանից հետո, երբ միլիարդատերը պնդել է, որ Մեծ Բրիտանիան գնում է դեպի «քաղաքացիական պատերազմ»:
12:46 • 06.08.2460-ամյա տղամարդը նետվել է պատուհանիցՕգոստոսի 6-ին ժամը 02.58-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կանչով շտապօգնության խումբ է մեկնել Ադոնց փողոցի 15 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են մոտ 60 տարեկան տղամարդու դի, ով բարձրությունից վայր է ընկել:
12:28 • 06.08.24Դիլիջանի մարզադպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է նաև, որ նրան իր «Մերսեդեսով» հիվանդանոց է տեղափոխել Դիլիջանի բնակիչ 41-ամյա Արսեն Ս.-ն:
12:06 • 06.08.24Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահինԱրսենյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021թ. հունիսի 20-ին :
12:04 • 06.08.24Մադուրոն հրապարակայնորեն հեռախոսից ջնջել է WhatsApp-ը՝ պնդելով, որ «այն օգտագործվում է Վենեսուելային սպառնալու համար» (տեսանյութ)Նա ասել է, որ WhatsApp-ն օգտագործում են «ֆաշիզմի կողմնակիցները», որոնք մեսենջերի միջոցով սպառնալիքներ են տարածում Վենեսուելայի «զինվորականների, ոստիկանությանը, հանրաճանաչ առաջնորդների, հասարակության նկատմամբ», գրում է bloomberg.com-ը։
11:48 • 06.08.24Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոս ամսվա սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրովԻնչպես տեղեկացրել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 49 սմ նիշի դիմաց։
11:44 • 06.08.24Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համարՀիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը գիշերը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով դադարեցվել էր։
11:31 • 06.08.24Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։
11:07 • 06.08.24Ընթացիկ տարվա հուլիս ամսում Գեղարքունիքի մարզում ծնվել է 111 երեխաԳեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ծնվել է 111 երեխա՝ 65 տղա, 46 աղջիկ։
11:03 • 06.08.24Ալիևն ընդունել է ՇոյգուինՕգոստոսի 6ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներըՀիշեցնենք, որ նախօրեին ՌԴ անվտանգ
10:36 • 06.08.24Lufthansa Group-ը, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին, դադարեցրել է թռիչքները դեպի Թել Ավիվ, Թեհրան, ԲեյրութԱվիափոխադրող Lufthansa Groupը դադարեցրել է թռիչքները Իրանի և Իրաքի օդային տարածքով մինչև օգոստոսի 7ը, գրում է Reutersը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։ Որոշումն ընդունվել է Մերձավոր Արևելքում իրավիճակի
10:27 • 06.08.24Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է«Մենք հուսով ենք, որ այս այցը տեղի կունենա մոտ ապագայում։ Երկու առաջնորդների միջև բանակցությունների ամսաթիվն ու օրակարգը ներկայումս համաձայնեցվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։
