Իրադարձային
-ից
-ը
13:57 • 14.08.26Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnրՎթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
13:42 • 14.08.26ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները կտրուկ աճել են. Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք հիմնականում դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ազգությամբ հայեր են. Արմեն ՂազարյանՆա մատնանշել է քաղաքացիության ինստիտուտի հետ կապված ևս մեկ խնդիր, որը հասցեագրման կարիք ունի։
13:12 • 14.08.26Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըՆոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։
12:39 • 14.08.26Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՀայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
12:20 • 14.08.26Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտելԴեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
12:08 • 14.08.262026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59,300-ով ավելի անձ, քան դուրս է եկել․ ՄՔԾ ղեկավարՆա նշել է, որ նախորդ տարի +8,660 սահմանահատում է եղել, այսինքն` մուտքերի թիվն այդքանով գերազանցել է ելքերի թիվը։
11:15 • 14.08.26Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերըԸստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել:
11:08 • 14.08.26Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորումՎերահսկողական գործողությունների արդյունքում հաստատվել է նաև տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը։
11:05 • 14.08.26Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. Փաշինյանը ներկայացրել է Սիմոնյանին (տեսանյութ)Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին և հաջողություններ մաղթել։
11:02 • 14.08.26Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ)Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։
10:58 • 14.08.26Տուգանվել են կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններՄի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից:
10:55 • 14.08.26Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 281-իԵրկրաշարժից տուժած կոլումբիական քաղաքներում 3,971 մարդ ստացել է վնասվածքներ, ևս 379-ը համարվում են անհետ կորած։
10:53 • 14.08.26Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՋրափրկարարները մոտեցել և քաղաքացուն անվնաս դուրս բերել ափ։
10:40 • 14.08.26Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդուՀրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 25 հեկտար։
10:24 • 14.08.26100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին ՍտեփանյանըԼաչին Վաղարշակի Ստեփանյանը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 29-ին Եղվարդում։
