Իրադարձային
-ից
-ը
21:42 • 09.07.24Կրակոցներ՝ ՔՊ-ի գրասենյակի մոտ․ կա վիրավորԱղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
21:17 • 09.07.24Ալիևն Իրանի նորընտիր նախագահին հրավիրել է ԲաքուՓեզեշքիանն ընդունել է հրավերը՝ իր հերթին հրավիրելով Ալիևին Թեհրան։ Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը ևս ընդունել է հրավերը։
21:00 • 09.07.24Առուշ Առուշանյանն ու Իրանի հյուպատոսը քննարկել են Գորիսի և իրանական քաղաքներից մեկի քույր քաղաքներ դառնալու գաղափարըՀամայնքապետ Առուշանյանը և Մորթեզա Աբեդի Վարամենին մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպման վերաբերյալ:
20:08 • 09.07.24ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում ներառական տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման դերակատարությունը:
19:55 • 09.07.24Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևըՖրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում։
19:39 • 09.07.24Երևանում խնջույքի ժամանակ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 20-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոցՊարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կողքի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
19:15 • 09.07.24Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանըՆիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել հաջորդ տարի «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու և տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը:
19:04 • 09.07.24«Երևանի ՀԷԿ 1»-ում վթարը բավականին մեծ է. որոշ վայրերում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներԷլեկտրասնուցումն ապահովվում է տարբեր այլընտրանքային աղբյուրներից, որոնք այս ժամանակահատվածում պարբերաբար փոփոխվում են։
18:53 • 09.07.24Լոս Անջելեսում United Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է անիվը (տեսանյութ)Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ինքնաքիռն արտակարգ վայրէջք է կատարել Դենվերում։ Հաղորդվում է, որ օդանավում եղել է 179 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։
18:21 • 09.07.24Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա. ԱԳՆ խոսնակՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
18:08 • 09.07.24Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն առաջիկա շաբաթներին կվերաբացվիՀիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թվականի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին:
17:46 • 09.07.24«Ակադեմիական քաղաք»-ը մի քանի տրիլիոնի ծրագիր է. փուլերով կգործի 2030 թվականից. Ժաննա ԱնդրեասյանԱնդրեասյանի խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքն ամենայն ճշգրտությամբ ասել հնարավոր կլինի երբ մրցույթներն արված լինեն:
17:29 • 09.07.24Ժամանակավորապես փակ է Գյումրիից Երևան ճանապարհի՝ Աշտարակ տանող՝ Վանի հերոսներ փողոցի մուտքամասըԱյս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
16:32 • 09.07.24Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5,495 ուսուցիչ2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա:
16:29 • 09.07.24Երևանում «Ford Transit»-ում պայթյուն է տեղի ունեցել՝ կրակի բռնկումով. կա վիրավորԱրցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:
