Իրադարձային
-ից
-ը
17:30 • 30.06.24Թուրքիայի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվելԹուրքական որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրշեջներին օգնելու համար ուղարկել է մի քանի ուղղաթիռ, մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։
17:15 • 30.06.24«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մшրմին. նա ՌԴ քաղաքացի էՏավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում կնոջ դի կա Ինչպես նշում է shamshyancomը, դեպքը տեղի է ունեցել հունիսի
17:03 • 30.06.24Գեղարքունիքում Mercedes-ները բախվել և կողաշրջվել ենՊարզվել է, որ գյուղի Ազատամարտիկների փողոցում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Թ., ծնված 2005 թ.) բախվել է կայանած Mercedes-Benz Sprinter մակնիշի ավտոմեքենային. փոխադրամիջոցները կողաշրջվել են:
16:54 • 30.06.24Երևանում անչափահաս վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՄասնավորապես, Երևանի 17-ամյա բնակիչ Դավիթ Գ․-ն Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի 76-ամյա բնակիչ Հովհաննես Ի․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
15:16 • 30.06.24Հռոմի պապը կոչ է արել թույլ տալ աշխարհի բոլոր ռազմագերիներին վերադառնալ տունԱղբյուրը մանրամասնում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդն աղոթը հղել է այն բանից հետո, երբ երկու հույն-կաթոլիկ քահանա ազատ է արձակվել ռուսական գերությունից՝ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման գործարքի շրջանակում:
13:03 • 30.06.24Հռոմի պապն ասել է, որ «ամբողջ սրտով» ցանկանում է Թուրքիա այցելելՀռոմի պապն ընդգծել է այս իրադարձության կարևորությունը. «Սա ճանապարհորդություն է, որը ես ամբողջ սրտով ցանկանում եմ կատարել»: Եթե այցը տեղի ունենա, ապա դա կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երկրորդ այցը Թուրքիա՝ 2014 թվականի այցից հետո։
12:35 • 30.06.24Երևանում հնդիկ տղամարդու են խոշտանգելՈմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ տեսանկարահանել և տեսանյութն ուղարկել նրա հարազատներին:
10:50 • 30.06.24Օդի ջերմաստիճանը կնվազի 3-7 աստիճանով, սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտՀուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
10:46 • 30.06.24Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ«Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասվում է Տավուշի մարզպետի աշխատկազմի տարածած հաղորդագրությունում:
10:41 • 30.06.24Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՀավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին` մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար:
10:37 • 30.06.24Վայոց ձորում ՎԱԶ 2115-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավորՎթարի հետևանքով ՎԱԶ 2115-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Գ․ Գևորգյանն ու մյուս ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
20:58 • 29.06.24Երևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է. վնասվել է ավտոմեքենաԲարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են:
20:22 • 29.06.24Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմինՎերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ:
18:44 • 29.06.24Երևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվելՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը:
18:30 • 29.06.24Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա տղամարդՊարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից: Ոստիկաններն ու պարեկները մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են արնանման հետքեր:
