Իրադարձային
-ից
-ը
16:25 • 17.06.24Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ ՓաշինյանՆրա խոսքով բեռնափոխադրումների հոսքերը կտրուկ կավելանան «Խաղաղության խաչմերուկի» գործարկումից հետո:
15:56 • 17.06.24Կալիֆոռնիայում անտառային հրդեհի հետևանքով տարհանվել է առնվազն 1,200 մարդ (տեսանյութ)Հրդեհը սկսվել է շաբաթ՝ Լոս Անջելեսից մոտ 100 կմ հյուսիս-արևմուտք, ըստ Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչության: Հրդեհների պատճառը հայտնի չէ:
15:46 • 17.06.24Մանդատները վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի, անիմաստ մանդատները վայր դնելն ինչի՞ն է ծառայելու․ Բագրատ ՍրբազանԱնդրադառնալով ՔԿ կողմից կաշառք բաժանելու մեղադրանքներին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ Արգիշտի Քյարամյանն ու իր կառույցը, դժբախտաբար, մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեությանը։
15:15 • 17.06.24Բարև, Երևան, հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ«Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար։
14:52 • 17.06.24Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասինՆրա տեղեկություններով՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Ո՞րն է եղել այդ ամենի նպատակը։ Սրբազանը հստակ չգիտի, կարծում է՝ շարժման, իր մասին տեղեկություններ ստանալու համար։
14:48 • 17.06.24Շինուհայրում բնակիչների հետ խոսեցինք իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին․ Փաշինյան (տեսանյութեր)Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին
14:35 • 17.06.24ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները՝ կապված ՌԴ-ի և Ղրիմի վերամիավորման հետԵվրամիությունը հերթական անգամ երկարաձգել է 2014 թվականի հունիսին սահմանած պատժամիջոցները՝ կապված Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառման հետ։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2025 թվականի հունիսի 23-ը։
14:29 • 17.06.24ԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄԵՄ մեղր արտահանող երկրները պետք է տրամադրեն երաշխիքներ, որ մարդկանց օգտագործման համար նախատեսված որոշ հակամանրէային նյութեր չեն օգտագործվում մեղր արտադրող մեղուներին սնուցելու համար:
14:07 • 17.06.24Ինքնասպանության 14 փորձ, օձի նկատման 107 դեպք, զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթըԵղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 35 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց:
13:55 • 17.06.24Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ էՃանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում:
13:46 • 17.06.24Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում են տեղումներՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
13:39 • 17.06.24Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովըՀամաժողովի բացման ժամանակ քաղաք-համայնք և նահանգ-մարզ նոր գործընկերությունների ձևավորման իրենց մտադրությունների մասին հայտարարեցին Մոնթանա նահանգի Հելենա քաղաքը և Լոռու մարզի Ստեփանավան համայնքը։
13:21 • 17.06.24Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն էՏիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թ. օգոստոսի 13-ին: Այդ ժամանակվանից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի անունը։
12:51 • 17.06.24Այսօր մենք «Եռաբլուրի» առջև ամոթով ենք կանգնած․ Բագրատ ՍրբազանՆա դիմեց զոհված զինծառայողների ծնողներին. «Դուք մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք, ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։ Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք»։
12:47 • 17.06.24ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
