Իրադարձային
-ից
-ը
11:50 • 12.06.24Բագրատունյաց փողոցում բախվել է 3 մեքենաՀրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ապա կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
11:36 • 12.06.24«Հեզբոլլահ»-ը, գլխավոր հրամանատարի սպանությունից հետո, 160 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբԼիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը 160 հրթիռի կիրառմամբ զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի հյուսիսում: Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ հարձակումը տեղի է ունեցել «Հեզբոլլահ»-ի գլխավոր հրամանատարի սպանությունից հետո:
11:25 • 12.06.24Հալաբյան փողոցում գտնվող կազմակերպություններից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։11-ին։ Այրվել են պահեստային հատվածը (մոտ 20 քմ), անվտանգության սենյակի կախովի առաստաղը (մոտ 10 քմ) և ջերմահարվել՝ նախասրահի կախովի առաստաղը (մոտ 20 քմ)։
11:12 • 12.06.24Հայաստանը դարձավ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի անդամՀովակիմյանը նշեց, որ 2017 թվականից կառավարությունը քննարկել է բանկին 5 բաժնեմասով միանալու հարցը, որը բանկի կողմից մերժվել է: Հիմա կա ԵՆԱԲ-ին 374 բաժնեմասով միանալու և անդամ դառնալու մասին կառավարության որոշումը:
11:03 • 12.06.24ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումըՆշենք, որ ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։
10:55 • 12.06.24Ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրըՀամաձայնագրի ստորագրման աշխատանքների մեկնարկը տրվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի շրջանակում։
10:00 • 12.06.24Ազգային ժողովի նիստը (տեսանյութ)Կայացել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը։
09:46 • 12.06.24ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը. ReutersԻսրայելի անանուն պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը։ Այս առաջարկը Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրի մի մասն էր, որն ընդունվել էր հունիսի 11-ի գիշերը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից։
09:22 • 12.06.24Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ․ ակցիայի մասնակիցները կրկին գիշերել են այնտեղ (տեսանյութ)Նշենք, որ դեռ երկու օր առաջ ակցիայի մասնակիցները վրաններ էին տեղադրել Բաղրամյան պողոտայում և երրորդ օրն է գիշերում են այնտեղ, իսկ գիշերը՝ խարույկներ վառում։
08:57 • 12.06.24ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի երթևեկելի ավտոճանապարհներԸստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
07:57 • 12.06.24Ուկրաինայի ամբողջ տարածքում մի քանի ժամում երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել, Կիևում ու Օդեսայում պայթյուններ են որոտացելԸստ ուկրաինական լրատվամիջոցների՝ օդային տագնապի հայտարարման ֆոնին պայթյունների ձայներ են լսվել Օդեսայում և Կիևում։
00:22 • 12.06.24Կրակnցներ՝ Շինարարների փողոցում. կա զոհ և վիրավորԱղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտանի քրեական հեղինակություն «Ֆազն» է։
23:45 • 11.06.24Կրակnցներ՝ Շինարարների փողոցում. դեպքի վայրում են ոստիկանության օպերատիվ խմբեր. ՆԳՆՆերկա պահին դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:23 • 11.06.24Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից և մանկական մեքենաներից․ քաղաքապետարան (տեսանյութ)Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն:
21:51 • 11.06.24Ազատի ջրամբարում 22-ամյա քաղաքացի է ջրաhեղձ եղելՓրկարարները ջրամբարից դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնված 2002 թ․) դին։
