Իրադարձային
-ից
-ը
15:50 • 27.05.24Ինքը խաշլամա չի՞ ուտում, ինձ համար նա Սրբազան չի․ ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանի մասինԼրագրողների դիտարկմանը՝ տեսանյութեր կան, որ ոստիկանն է բերման ենթարկելիս սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, նա նշեց, որ եթե նման բան կա, կպաժտվեն։
15:49 • 27.05.24Հայտնի են ջրհեղեղի հետևանքով զnhերի անունները (լուսանկարներ)Մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։
15:41 • 27.05.24Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակըՏոնի առիթով վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Ոսկան աբեղա Ոսկանյանը։
15:32 • 27.05.24«Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է«Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
14:59 • 27.05.24Մեր ծառայությունները, մարմինները օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են․ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել (տեսանյութ)Վարչապետը նշել է, որ նիստի նպատակն է քննարկել Տավուշի և Լոռվա մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները կառավարելու նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի աշխատանքի առաջին արդյունքները:
14:35 • 27.05.24Աշոտ Սիմոնյանի դեպքի առթիվ Գլխավոր դատախազին հաղորդումը ներկայացրել եմ անձամբ. Արամ Վարդևանյան«Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի խուլիգանության հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է:
14:31 • 27.05.24Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտՄարզերում մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
14:23 • 27.05.24Բերետավորներն ակցիայի մասնակցին դուրս են քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ հասցրել․ Գեղամ ՄանուկյանԱրնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։
14:14 • 27.05.24Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթՁեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը, ով Երևան քաղաքի 54-ամյա բնակիչ է:
14:06 • 27.05.24Ոստիկանության ավելի քան 60 ծառայող փորձել է ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն. ՀՅԴ ԳՄՀայտարարում ենք, որ պետության կազմաքանդմանը տանող և Հայոց պետականությունը ոչնչացնելու մտադրություն ունեցող հանցավոր վարչախմբի դեմ պայքարը դադար չի ունենալու:
13:57 • 27.05.24Կա տարհանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են․ նոր հեղեղումների վտանգ չկա․ Կամո ՑուցուլյանԿամո Ցուցուլյանը նաև նշեց, որ միջոցներ են ձեռնարկվում որոշ բնակավայրերի մեկուսացումը վերացնելու ուղղությամբ՝ առնվազն շարժական նոր կամուրջ կառուցելու միջոցով։
13:42 • 27.05.24Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին (տեսանյութ)Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է եղել, բախումներ են տեղի ունեցել կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։
13:41 • 27.05.24ԱՄՆ-ի մի քանի նահանգում մոլեգնած փոթորիկներն առնվազն 18 մարդու կյանք են խլելՓոթորիկները շրջել են մեքենաներ, պոկել շենքերի տանիքներ, կոտրել ապակիներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ և բիզնեսներ մնացել են առանց էլեկտրականության։
13:33 • 27.05.24Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհված հայորդիների համարՍուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև՝ աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
13:27 • 27.05.24Իրանի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ զորակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդինՀիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։
