Իրադարձային
-ից
-ը
15:30 • 13.05.24Երևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ156 քաղաքացի ոստիկանության տարբեր բաժիններ էին տարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
15:28 • 13.05.24Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեինՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը,
15:03 • 13.05.24Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿՎթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
15:01 • 13.05.24Երևանի կենտրոնում երիտասարդը 6 հարկանի շենքի տանիքից ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել էՄաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
14:57 • 13.05.24Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՌուսաստան աշխատելու համար եկող օտարերկրացիները պետք է հարգեն երկրի ավանդույթները և իմանան ռուսաց լեզուն, ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է բարեկամ երկրներում պայմաննե
14:35 • 13.05.24Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասինԵս զարմանում եմ, ոնց չեն ամաչում այս մարդիկ, ամոթն ո՞ւր է կորել։ Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է, գործակալ է, լավ բա դուք ո՞վ եք։ Փրկիչնե՞ր եք, այո, թող գնան մեզ փրկեն իրենցից, զարմանում եմ։ Ամոթ չունեն ո՛չ իրենք, ո՛չ իրենցից սնվողները»,- ասաց նա։
13:40 • 13.05.24Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՅան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը,
12:27 • 13.05.24Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ ՍրբազանԸնդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։
12:00 • 13.05.24ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակովՊաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
11:45 • 13.05.24«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ նրան պետք է թմրանյութ փոխանցվերԴեպքի առթիվ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
11:42 • 13.05.24Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ նախորդ օրը Բելգորոդում բնակելի շենքի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ երեկ՝ մայիսի 12-ին, երեկոյան հրետակոծությունից մահացել է ևս երեք խաղաղ բնակիչ, հիվանդանոցում մահացել է նաև մայիսի 11-ին վիրավորված մի կին։
11:30 • 13.05.24Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, այդ թվում՝ ՌԴ և ԱՄՆ քաղաքացիների (տեսանյութ)Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի մեկ քաղաքացի և երկու ամերիկացու։
11:20 • 13.05.24Այս մարդիկ հանուն պարգևավճարի պատրաստ են վաճառել իրենց հոգին․ պատգամավորը՝ ոստիկանների գործողությունների մասին«Ինչու, Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպան ունի՞, ես չեմ տեսել։ Բոլոր կառույցները այսօր սպասարկում են իշխանությունների շահերը։ Այս ընթացքում ՄԻՊ-ի ծպտունը լսե՞լ եք, Նիկոլից փող ստացող մարդիկ են էլի»։
11:05 • 13.05.24ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանՄեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:
10:52 • 13.05.24Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերինՍրբազանի խոսքով, քաղաքացիների նկատմամբ ոչ միայն բռնություն են կիրառում, այլ նաև հոգեբանական բռնության են ենթարկում։
