Իրադարձային
-ից
-ը
13:25 • 10.05.24Ասել՝ 3 մլն վարչապետ, դա կոլեկտիվ անպատասխանատվություն է, քայքայման գործընթաց, երբ բոլորը մեղավոր են բացի մեղավորից․ ՍրբազանՔայքայման գործընթացն է, երբ բոլորը մեղավոր են բացի մեղավորից Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած մտքին, թե 3 մլն վարչապետ կա և հարցին՝ կոլետիվ պատասխանատվությո՞ւն
13:14 • 10.05.24Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքըԱյս ամենը նյարդայնացնում է Փաշինյանի կուսակցությանը, և նրան մոտ կանգնած լրատվամիջոցները շարժումը վարկաբեկելու արշավ են սկսել՝ մեղադրելով նրան ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու և մաֆիայի հետ կապ ունենալու համար՝ առանց ապացույցներ ներկայացնելու։
13:08 • 10.05.24Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին«Ընթացքը կորոշի, անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող ընթացքը գնա, Աստվածային նախախնամությունն է մեզ ուղղորդողը»։
12:53 • 10.05.24Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆԱվելի վաղ լուրեր էին տարածվել, որ փակ են Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհները։
12:26 • 10.05.24ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Սրբազանի շարժմանըԱյսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նեխատեսված։
12:15 • 10.05.24Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներՈստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Շ․ Գ․-ն, 61-ամյա Լորետա Գ․-ն, 39-ամյա Շամիրամ Գ․-ն, 10-ամյա Տ․ Խ․-ն և 2-ամյա Գ․ Խ․-ն:
11:49 • 10.05.24Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (տեսանյութ)Մայիսի 9-ի առավոտյան Աբովյանի ՍԲ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգերի ղողանջով ազդարարվել է բազմամարդ երթի մեկնարկ:
11:32 • 10.05.24Բրազիլիայում շարունակվում են սաստիկ ջրհեղեղները. զոհերի թիվը հասել է 107-ի (տեսանյութ)Ըստ քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալների՝ տուժել է մոտ 1,476,000 մարդ, առնվազն 754-ը վիրավորվել է, մոտ 164,00-ը՝ տեղահանվել: Առնվազն 134 մարդ անհետ կորած է համարվում։
11:28 • 10.05.24Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում (տեսանյութ)Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են
11:16 • 10.05.24Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն ՊետրոսյանՊետրոսյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ եթե 30,000 մարդ հավաքվի,ապա կգա կխոսի,կքննարկի հրաժարական կտա, եթե հրապարակը լցնեն հրաժարական կտա, ո՞ւր մնացին այդ խոքերը։
11:14 • 10.05.24Հովհաննես Ազոյանի խորհուրդը՝ հեղափոխություն անել ցանկացողներինԵթե ուզում եք հեղափոխություն անել, ապա պետք չէ տարբեր տեղերից քայլելով գալ Երևան, այլ պետք է հակառակը։
11:05 • 10.05.24Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից շարժվում է ԵՊՀ, 18։30-ին հրապարակում հանրահավաք է նախատեսվածԵս ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք:
10:48 • 10.05.24Մի քիչ դժվար է լինելու, բայց եթե մի բան չզոհենք, մեր նպատակին չենք հասնի․ Դավիթ Ափոյանը դիմեց ուսանողներինԵս չեմ ուզում, որ մի քանիսը խոսեն, ուզում եմ, որ այս շարժման ընթացքում յուրաքանչյուրդ ձեր տեսակետն ու դիրքորոշումը հայտնեք, խոսեք, հայտնեք այն, ինչը պատկերացնում եք։
10:37 • 10.05.24Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada»«Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր:
10:28 • 10.05.24Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ ՍրբազանՄեր քայլերը ներկայացնելու հերթականությունն այն չէր, ինչ եղավ, ուղղակի ժողովուրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք այն դադարեցնելու գործընթացի մասին խոսել, ձեռքիս գիրք կար չէ՞, ինչի մասին հայտարարեցի էլ, հանդիպում նշանակել, հետո տեսնել՝ ինչ է տեղի ունենալու։
