Իրադարձային
-ից
-ը
11:36 • 17.04.24Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 34,750 մլն դրամ2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 34.750 մլն դրամ:
11:27 • 17.04.24ՊՆ նախկին շենքը պայթեցվեց (լուսանկարներ)Քիչ առաջ պայթեցվեց Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքը, որը պաշտպանության նախարարության նախկին շենքն է:
11:13 • 17.04.24Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
11:00 • 17.04.24Լիահույս եմ, որ հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն փոխադարձ վստահության ու կառուցողականության օրինակ ծառայել միջազգային հարաբերությունների ոլորտում. Փաշինյանը՝ ԱսադինՀայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները, որոնք ամուր հիմք են հանդիսանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար:
10:16 • 17.04.24Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարողանան պահպանել իրենց ազգային ինքնությունը․ Փաշինյանը՝ եզդիական համայնքինԿարևորում ենք նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և մեր պետության ընդհանրական բարեկեցության:
09:55 • 17.04.24Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել էԱղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
09:48 • 17.04.24Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ)Ադամ Ֆարկուհարսոնը, 400 կիլոգրամ կշռող հսկա դդումի մեջ նստած, որոշել է անցնել Թումուտ գետը: Նշվում է, որ դդումի միջուկը փորելուց և հանելուց հետո ստացվել է յուրատեսակ դդում-կանոե:
09:42 • 17.04.24Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (տեսանյութ)Վերածննդի զբոսայգում էլ տարածքի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվում են։ Շուտով կսկսվի ճեմուղիների կառուցումը և այգին աստիճանաբար կստանա ավարտուն տեսք։
08:05 • 17.04.24ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:32 • 16.04.24Ադրբեջանը շարունակում է քանդել Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ եկեղեցու քրիստոնեական ժառանգությունը (լուսանկարներ)Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը
23:23 • 16.04.24ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներիցԱվելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում սրումը չի ազդել Իրանի միջուկային օբյեկտների տեսուչների աշխատանքի վրա։
21:31 • 16.04.24Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ավտոտնակ կքանդվի. տարածքում խաղահրապարակ ու ֆուտբոլի դաշտ կկառուցվիԱռանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի
20:56 • 16.04.24Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են. փակվել են ճանապարհները. հետաձգվել են չվերթները (լուսանկարներ)Այժմ ԱՄԷ-ի տարբեր շրջաններում տեղի են ունենում հավասար ինտենսիվության անձրևներ՝ ամպրոպով և կարկուտով, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումներով:
20:47 • 16.04.24Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանության հետՎրաստանի իշխանություններին այդ օրինագծից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունը, ներառյալ ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը:
20:41 • 16.04.24Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է ԼոնդոնՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին
